Ի գիտութիւն է ընդունուել ՀՀ պետբիւջէի կատարման նկատմամբ հսկողութեան 2011 թ. տարեկան արդիւնքների հաշուետուութիւնը


Ի գիտութիւն է ընդունուել ՀՀ պետբիւջէի կատարման նկատմամբ հսկողութեան 2011 թ. տարեկան արդիւնքների հաշուետուութիւնը

  • 10-05-2012 15:18:02   | Հայաստան  |  Հասարակութիւն

Հայաստանի կառավարութեան մայիսի 10-ի հերթական նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսեանը ծննդեան օրուայ առթիւ շնորհաւորել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգէն Սարգսեանին, մաղթել նրան քաջառողջութիւն եւ արգասաւոր աշխատանք: Ինչպէս "Նոյեան Տապանին" յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, կառավարութիւնը նախարարներին, պետական կառավարման միւս մարմինների ղեկավարներին պարտաւորեցրել է ի գիտութիւն ընդունել ՀՀ ֆինանսների նախարարութեան` ՀՀ պետբիւջէի կատարման նկատմամբ հսկողութեան 2011 թ. տարեկան արդիւնքների հաշուետուութիւնը, ձեռնարկել խախտումները, թերութիւնները վերացնելու եւ յետագայում բացառելու միջոցներ: 2011 թ. ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարութեան աշխատակազմի ֆինանսական վերահսկողութեան տեսչութիւնն իրականացրել եւ ամփոփել է 112 ստուգում: 2008-2011 թթ. արձանագրուած գումարներից վերականգնուել է 9 մլրդ 70 մլն 9 հազար 400 դրամ եւ վերաձեւակերպուել 2 մլրդ 316 մլն 760 հազար 700 դրամ: Վարչապետ Տիգրան Սարգսեանը կարեւորել է այն հանգամանքը, որ 2011 թ. տեսչութեան աշխատողների հիմնական ջանքերն ուղղուած են եղել սոցիալական ոլորտին, մասնաւորապէս` կենսաթոշակի վճարման համակարգում տեղ գտած թերութիւնների վերացմանը, ցուցակների ճշգրտմանը:
  -   Հասարակութիւն