ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի հոր հուղարկավորությունը տեղի կունենա Երևանում


ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի հոր հուղարկավորությունը տեղի կունենա Երևանում

  • 14-05-2012 10:57:51   |   |  Մամլո հաղորդագրություն

Եւրոպայի Հայկական Միութիւնների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլոյ քարտուղարութիւնից ներկայացուել է Եհմֆ-ի նախագահութեան ուղղերձը, որտեղ ասւում է. «խորը կսկիծով յայտնում ենք, որ Բրատիսլաւայում ծանր հիւանդութիւնից յետոյ վախճանուել է Եհմֆ-ի եւ Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորեանի հայրը` Վահէ Վարդանի Գրիգորեանը: Եհմֆ-ի նախագահութիւնը իր ցաւակցութիւններն է յղում պարոն Աշոտ Գրիգորեանին իր կրած ծանր կորստի առթիւ, ցանկանալով նրան մեծ համբերութիւն, արիութիւն եւ տոկունութիւն` յանուն հայրենիքի իր կատարած աշխատանքների յաջողութեան եւ ազգասիրական բարեգործական նպատակների իրականացման համարէ: ԵՀՄՖ-ի մամլոյ քարտուղարութիւնից յայտնում են, որ հոգեհանգստի արարողութիւնը տեղի կ'ունենայ մայիսի 14-ին Բրատիսլաւայում հայ առաքելական եկեղեցու արարողակարգով: Հոգեհանգստի կարգը կը մատուցուի հոգեւոր հովիւ, վարդապետ հայր Բարսեղ Պիլաւչեանի կողմից: Այնուհետեւ հանգուցեալի աճոյնը կը տեղափոխուի Երեւան: Մայիսի 19-ին ժամը 14:00-ին Երեւանի Կոնդի սբ. Յովհաննէս եկեղեցում կը մատուցուի եկեղեցու կարգ: Յուղարկաւորութիւնը տեղի կ'ունենայ նոյն օրը ժամը 15:00-ին: 14.05.2012թ.
  -   Մամլո հաղորդագրություն