Երեւանում տեղի է ունեցել Մխիթար Հերացու անուան հրապարակի եւ կիսանդրու բացման հանդիսաւոր արարողութիւնը<br />


Երեւանում տեղի է ունեցել Մխիթար Հերացու անուան հրապարակի եւ կիսանդրու բացման հանդիսաւոր արարողութիւնը

  • 25-06-2010 21:38:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մխիթար Հերացու անուան Երեւանի պետական բժշկական համալսարանի 90-ամեակին նուիրուած յոբելեանական միջացառումների շրջանակում յունիսի 25-ին տեղի է ունեցել Մխ.Հերացու անուան հրապարակի եւ Մխ.Հերացու կիսանդրու բացման հանդիսաւոր արարողութեանը, որին ներկայ էր նաեւ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, համալսարանի 90-ամեակի յոբելեանական յանձնաժողովի նախագահ Արմէն Գեւորգեանը: Երեւանի աւագանու յունիսի 23-ի որոշմամբ, Շարիմանյան եւ Հերացու փողոցների հատման մասում գտնուող հրապարակն այսուհետ կրելու է 12-րդ դարի հայ խոշորագոյն բժշկապետ Մխիթար Հերացու անունը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Տարածքային կառավարման նախարարութեան Մամուլի ծառայութիւնից, կիսանդրին տեղադրուել եւ հրապարակը բարեկարգուել է Մխ.Հերացու անուան պետական բժշկական համալսարանի նախաձեռնութեամբ: Կիսանդրու հեղինակը Իւրա Պետրոսեանն է, ճարտարապետը` Ասլան Մխիթարեանը:
  -   Հասարակութիւն