Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը իր հաւատարմագրերն է<br /> յանձնել Ալբանիայի Նախագահ Բամիր Թոփիին<br />


Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը իր հաւատարմագրերն է
յանձնել Ալբանիայի Նախագահ Բամիր Թոփիին

  • 23-06-2010 17:58:00   |   |  Քաղաքական
ՏԻՐԱՆԱ, 23 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը յունիսի 21-ին իր հաւատարմագրերն է յանձնել Ալբանիայի նախագահ Բամիր Թոփիին: Հաւատարմագրերի յանձնման արարողութեանը հետեւած առանձնազրոյցի ընթացքում տեսակետներ են փոխանակուել երկկողմ յարաբերութիւնների աշխուժացման ուղիների վերաբերեալ: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, Հայաստանի դեսպանը նոյն օրը հանդիպումներ է ունեցել Ալբանիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Իլիր Մետայի, Ալբանիայի խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ֆաթոս Բեջայի, պաշտօնատար այլ անձանց հետ: Իլիր Մետայի հետ հանդիպմանը Գ.Ղալաչյանը կարեւորել է երկու երկրների արտաքին գերատեսչութիւնների միջեւ խորհրդատուութիւնների մեխանիզմի գործարկումը, ինչը հնարաւորութիւն կտայ նախանշել երկկողմ համագործակցութեան զարգացման հեռանկարային ուղղութիւնները, ձեռնամուխ լինել իրավապայմանագրային դաշտի ձեւաւորմանը: Ալբանիայի խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահի հետ զրոյցում կողմերը կարեւորել են միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկել բազմակողմ ձեւաչափերում երկու երկրների խորհրդարանականների համագործակցութեան հնարաւորութիւնները:
  -   Քաղաքական