Կը դադարեցուի Երեւան քաղաքի Արաբկիր եւ Կենտրոն վարչական շրջանների մի շարք փողոցների ջրամատակարարումը


Կը դադարեցուի Երեւան քաղաքի Արաբկիր եւ Կենտրոն վարչական շրջանների մի շարք փողոցների ջրամատակարարումը

  • 24-05-2012 17:22:01   | Հայաստան  |  

«Երեւան Ջուր»ընկերութիւնը տեղեկացնում է իր յաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապուած, մայիսի 27-ի ժամը 10.00-ից մինչեւ մայիսի 28-ը ժամը 10.00-ն կը դադարեցուի Սարմեն, Զարոբեան, Անտառային, Դէմիրճեան, Ֆրիկ, Լեռ Կամսար, Ալիխանեան փողոցների, Պռոշեան 1-ին, Բաղրամեան 1-ին եւ Մոսկովեան նրբանցքների, Բաղրամեան պողոտայի 1-26 համարների, Սարեան փողոցի 2-24` զոյգ համարների եւ յարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերութիւնը հայցում է սպառողների ներողամտութիւնը պատճառուած անհանգստութեան եւ կանխաւ շնորհակալութիւն յայտնում ըմբռնման համար:
  -