ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների պաշտպանների իրավիճակի հարցերով<br /> յատուկ զեկուցողը այցելել է «Էրեբունի» ՔԿՀ<br />


ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների պաշտպանների իրավիճակի հարցերով
յատուկ զեկուցողը այցելել է «Էրեբունի» ՔԿՀ

  • 15-06-2010 16:26:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի արդարադատութեան նախարար Գեւորգ Դանիելեանը յունիսի 15-ին ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների պաշտպանների իրավիճակի հարցերով յատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյայի գլխաւորած պատուիրակութեանը: Հանդիպման ընթացքում, ի թիւս այլ հարցերի, Մ.Սեկագյան հետաքրքրուել է «Հասարակական կազմակերպութիւնների մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւններ եւ լրացումներ նախատեսող օրինագծի, ինչպէս նաեւ ձերբակալուած ու կալանաւորուած անձանց պահման պայմանների բարելաւման ուղղութեամբ տարւվող աշխատանքներով: Գ.Դանիելեանը թուարկել է նշուած բնագաւառներում արդէն արուած քայլերի ու արդիւնքների մասին, կարեւորելով դրանց շարունակական բնոյթն ու դրական տեղաշարժը: Հանդիպման վերջում Մ.Սեկագյան խնդրել է նախարարին աջակցել մօտակայ ժամանակներում ՄԱԿ-ի իրաւապաշտպանների մասին հռչակագրի ազգային լեզւով թարգմանության գործին: Ըստ ՀՀ Արդարադատութեան նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանի, մինչեւ նախարարի հետ հանդիպելը պատուիրակութիւնը այցելել էր «Էրեբունի» ՔԿՀ, հանդիպել հիմնարկի պետի եւ մի քանի դատապարտեալների հետ, ինչպէս նաեւ ուսումնասիրել նրանց պահելու պայմանները:
  -   Մարդու իրաւունքներ