Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարը հռչակուել է պատմական յուշարձան


Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարը հռչակուել է պատմական յուշարձան

  • 14-06-2010 22:40:00   |   |  Հասարակութիւն
ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 14 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արգենտինայի մայրաքաղաքի օրէնսդիր մարմինը միաձայն քուէարկել է հայկական Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարը պատմական յուշարձան հռչակելու մասին որոշման օգտին: 1938 թուականին օծուած տաճարն ընդգրկուելու է Արգենտինայի մշակութային կարեւորագոյն արժէքների ցանկում: Արգենտինայում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադեանը «Ազատութիւն» ռադիօկայանի հետ զրոյցում ասել է. «Մեզ համար (այս որոշումը) կարեւոր է, որ համայնքը կարող է իր ձայնը տեղ հասցնել»:«Պատմական յուշարձան դարձնելով` մայր տաճարը իր արժանաւոր տեղն է ունենում», - յաւելել է նա: Ռադիօկայանը յիշեցնում է, որ շաբաթներ առաջ, արգենտինահայ համայնքի խնդրանքով, Բուենոս Այրեսի իշխանութիւնները չեղեալ յայտարարեցին ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալի կիսանդրու տեղադրման մասին որոշումը:
  -   Հասարակութիւն