Հայաստանի ԱԳ փոխնախարարն ընդունել է ՄԱԿ-ի Մարդու<br /> իրաւունքների պաշտպանների իրավիճակի հարցերով յատուկ զեկուցողին<br />


Հայաստանի ԱԳ փոխնախարարն ընդունել է ՄԱԿ-ի Մարդու
իրաւունքների պաշտպանների իրավիճակի հարցերով յատուկ զեկուցողին

  • 14-06-2010 18:36:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

ԵՐԵՎԱՆ, 14 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսեանը յունիսի յունիսի 14-ին ընդունել է ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների պաշտպանների իրավիճակի հարցերով յատուկ զեկուցող Մարգարետ Սեկագյային, ով Հայաստան է ժամանել ՀՀ կառավարութեան կողմից 2006թ.-ին ՄԱԿ-ի յատուկ ընթացակարգերին փոխանցված մշտական հրաւէրի հիման վրայ: Ինչպէս նշուած է ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութիւնում, նման հրավէր ՄԱԿ-ի յատուկ ընթացակարգերին փոխանցել են հիմնականում Արեւմտյան Եւրոպայի երկրները: Իսկ ԱՊՀ երկրներից նման հրավէր ներկայացրել են միայն Հայաստանը, Ղազախստանը եւ Ուկրաինան: Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի կողմից սահմանուել եւ գործում են 39 յատուկ զեկուցողներ: Ներկայացնելով Հայաստանի իշխանութիւնների կողմից մարդու իրաւունքների պաշտպանի կառոյցի ամրապնդմանն ուղղուած քայլերը, այդ թւում ֆինանսական աջակցութիւնը, Ա.Կիրակոսեանն ընդգծել է կառոյցի անկախ գործելու կարեւորութիւնը: Նշուվել է, որ Հայաստանում գրանցուել եւ գործում են 3000-ից աւելի հասարակական կազմակերպութիւններ: Հանդիպմանը քննարկուել են նաեւ մայիսին Հայաստանի կողմից ներկայացուած համընդհանուր պարբերական վերանայման գործընթացի արդիւնքները: Նշուվել է, որ գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորություններն ի կատար կածվեն սեպտեմբերին կայանալիք Մարդու իրաւունքների խորհրդի նիստում զեկոյցի պաշտօնական հաստատումից յետոյ: Ստանձնված պարտաւորութիւնները կներկայացուեն ՀՀ պետական կառոյցների, հասարակական կազմակերպութիւնների եւ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների շրջանում: Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել Հայաստանում կայանալիք հանդիպումների ու այցելութիւնների արդիւնքում կրկին հանդիպել` դիտարկումները համատեղ քննարկելու եւ նկատառումները ներկայացնելու համար:
  -   Մարդու իրաւունքներ