Ամերիկացի լուսանկարիչը հիացած է Սարդարապատի յուշահամալիրներով


Ամերիկացի լուսանկարիչը հիացած է Սարդարապատի յուշահամալիրներով

  • 29-05-2012 16:58:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը
«Քրիստոնէութիւնը Հայաստանի խաչմէրուկներում»գրքի հեղինակ Ռոբերտ Բեքման Բրին, ով այս օրերին Հայաստանում է, երէկ այցելել էր Սարդարապատի յուշահամալիր, մասնակցել տօնական արարողութեանը եւ շրջել Սարդարապատի պատմութեան թանգարանում: Ազգագրագէտ, լուսանկարիչ Ռոբերտ Բեքմանի գրքում տեղ են գտել Հայաստանի եւ Արցախի 25 վանական համալիրների, եկեղեցիների եւ մատուռների մասին պատմող լուսանկարներ ու պատմութիւններ: Ռոբերտը որոշ ժամանակ ապրել է Գաւառի տարածաշրջանի Կարմիրգիւղում, որտեղ գրեթէ բոլորը նրան ճանաչում են: Ռոբերտ Բրինը սիրում է հային ու Հայաստանը: «Այսօր շատ եմ յոգնել, բայց այդ յոգնութեան մէջ երանութիւն կ'ա»,- «Առաւօտի»թղթակցին պատմեց Ռոբերտը: «Ոտքով շատ եմ քայլել, մասնակցել եմ տօնակատարութեանը: Ուշ տեղ հասայ, տօնակատարութիւնը գրեթ» աւարտւում էր, բայց դեռ շատ մարդ կար յուշահամալիրում: Մի քանի անգամ եղել էի Սարդարապատում, մասնակցել տօնակատարութիւններին, բայց թանգարան չէի կարողացել մտնել: Թանգարանում ուշադրութիւնս գրաւեցին վիշապաքարերը, որոնք ամէն անգամ տեսնելիս ես զարմանում եմ: Ժամանակակից խեցեգործական աշխատանքները բացառիկ են եւ ես սիրում եմ նորի ներկայացումը հինաւուրց պատմութեան մէջ: Այն նոյն վիշապաքարը, որից կար Գաւառում, դրուած էր նաեւ Սարդարապատի յուշահամալիրում: Հայ ժողովուրդը նախաքրիստոնէական շրջանի այնպիսի մշակոյթ ու փաստեր ունի, որոնք ես շատ բարձր եմ գնահատում»: Ի զարմանս Ռոբերտի` Սարդարապատում նրան ողջունել են իր ծանօթ գաւառցիները, ում նա հանդիպել էր նախորդ տարուայ դեկտեմբերին: Անի ՊՕՂՈՍԵԱՆ Աղբիւրը` «Առաւօտ»
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը