Յունիսի 14-ին Ֆրանսիայի դեսպանատանը կանցկացուի «Խօսքի եւ<br /> տեղեկատուութեան ազատութիւնը հիմնարար իրաւունք» թեմայով սեմինար<br />


Յունիսի 14-ին Ֆրանսիայի դեսպանատանը կանցկացուի «Խօսքի եւ
տեղեկատուութեան ազատութիւնը հիմնարար իրաւունք» թեմայով սեմինար

  • 10-06-2010 15:22:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանութիւնը եւ Կովկասեան ինստիտուտը յունիսի 14-ին կազմակերպում են «Խօսքի եւ տեղեկատուութեան ազատութիւնը հիմնարար իրաւունք» թեմայով սեմինար: Սեմինարում, որը տեղի կունենայ դեսպանութեան տարածքում, ելոյթներով հանդէս կգան Փարիզի «Հումանիտար գիտութիւնների տուն» հիմնադրամի ղեկավար Միշել Վիեվիորկան, Փարիզի Հաղորդակցութեան գիտութիւնների ինստիտուտի տնօրէն Դոմինիկ Վոլտոնը եւ Հայաստանի Տեղեկատուական տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրէն Գարեգին Չուգազյանը: Ըստ Ֆրանսիայի դեսպանատան մամլոյ հաղորդագրութեան, սեմինարին կյաջորդի բանախօսների համատեղ մամլոյ ասուլիսը:
  -   Հասարակութիւն