ԵՄ-ի երկրների դիւանագիտական առաքելութիւնները հանդէս են<br /> եկել համատեղ յայտարարութեամբ «Հեռուստատեսութեան եւ ռադիոյի<br /> մասին» ՀՀ օրէնքի փոփոխութիւնների նախագծի վերաբերեալ<br />


ԵՄ-ի երկրների դիւանագիտական առաքելութիւնները հանդէս են
եկել համատեղ յայտարարութեամբ «Հեռուստատեսութեան եւ ռադիոյի
մասին» ՀՀ օրէնքի փոփոխութիւնների նախագծի վերաբերեալ

  • 10-06-2010 13:34:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում Եւրոմիութեան երկրների դիւանագիտական առաքելութիւնների ղեկավարները ողջունում են հեռարձակման ոլորտը կարգաւորող օրէնքում առաջարկուող փոփոխութիւնների նախագիծը հասարակական քննարկումների առարկայ դարձնելու կառավարութեան պատրաստակամութիւնը, ինչպէս նաեւ այն փաստը, որ օրինագծի ներկայումս քննարկվող տեքստում արդէն իսկ տեղ են գտել որոշ դրական փոփոխութիւններ, որոնք համահունչ են Եւրոպայի խորհրդի, քաղաքացիական հասարակութեան եւ ԵԱՀԿ Մամուլի ազատութեան հարցերով ներկայացուցչի առաջարկներին: Այս մասին ասւում է Հայաստանում ԵՄ-ի անդամ երկրների դիւանագիտական առաքելութիւնների ղեկավարների անունից ՀՀ-ում Եւրոմիութեան պատուիրակութեան յունիսի 10-ի յայտարարութիւնում: Նշուած օրինագիծը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով, ինչն իր հերթին կհանգեցնի Հայաստանում մամուլի բազմակարծութեան եւ բազմազանութեան ընդլայնմանը, ԵՄ առաքելութիւնների ղեկավարները յորդորում են ՀՀ կառավարութեանը եւ օրէնսդիրներին` սերտօրէն շարունակել աշխատանքները քաղաքացիական հասարակութեան, Եւրոպայի խորհրդի եւ ԵԱՀԿ փորձագէտների հետ:
  -   Հասարակութիւն