Սինոփսիսը եւ Մոսկուայի Էլեկտրօնային Տեխնիկայի Ինստիտուտը յաջողութեամբ համագործակցում են Ինտէգրալ Սխեմաների նախագծման ոլորտում Ռուսաստանի ուսանողներին կրթելու համար


Սինոփսիսը եւ Մոսկուայի Էլեկտրօնային Տեխնիկայի Ինստիտուտը յաջողութեամբ համագործակցում են Ինտէգրալ Սխեմաների նախագծման ոլորտում Ռուսաստանի ուսանողներին կրթելու համար

  • 09-06-2010 23:57:00   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
Յիսունեօթ ուսանողներ արդէն աւարտել են Սինոփսիս - մէտի միասնական մագիստրոսական ծրագիրը եւ պատրաստ են օգնել Ռուսաստանին մուտք գործել բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման յաջորդ փուլ Մոսկուա, Ռուսաստան - 7 յունիսի, 2010 - Կիսահաղորդիչների նախագծման եւ արտադրութեան համար ծրագրային միջոցների եւ մտաւոր սեփականութեան ոլորտի համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերութիւնն եւ Մոսկուայի Էլեկտրօնային Տեխնիկայի Ինստիտուտն (ՄԷՏԻ) այսօր յայտարարեցին, որ եւս 19 մագիստրոսական ծրագրի ուսանողներ յաջողութեամբ աւարտեցին իրենց ուսումնառութիւնը Սինոփսիսի եւ ՄԷՏԻ համատեղ կրթական ծրագրով եւ պատրաստ են սկսել ճարտարագէտի իրենց մասնագիտական կարիերան: 2006թ-ին, Սինոփսիսի աջակցութեամբ, Մէտի-ն հիմնեց միկրոէլեկտրօնիկայի ոլորտում առաջնակարգ կրթութիւն ապահովող երկամեայ ժամանակակից մագիստրոսական ծրագիր, որը հիմնուած է Սինոփսիսի ծրագրային գործիքների փաթեթի եւ Սինոփսիսի համաշխարհային համալսրանական ծրագրերի մաս հանդիսացող ուսումնական ծրագրի վրայ: Ծրագրի նպատակն է Սինոփսիս – մէտի ուսումնական կենտրոնում պատրաստել բարձր որակաւորում ունեցող մասնագէտներ գերմեծ ինտէգրալ սխեմաների (ԳՄԻՍ) նախագծման ոլորտում: Սա արդէն երրորդ տարին է, որ ՄԷՏԻ հետ համատեղ կրթական ծրագիրը շրջանաւարտներ է ունենում: Անցած երկու տարիների ընթացքում 38 ուսանողներ աւարտել են ուսումնական ծրագիրը՝ ի օգուտ Ռուսաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացող ոլորտի: Այս տարուայ աւարտական արարողութեան ժամանակ Սինոփսիսի նախագահ եւ գլխաւոր օպերացիոն տնօրէն դոկտոր Չի-ֆուն Չանը շրջանաւարտներին յանձնեց Սինոփսիսի վկայականները: Մէտի-ի ռեկտոր, Ռուսաստանի գիտութիւնների ակադեմիայի թղթակից անդամ, տ.գ.դ., պրոֆէսոր Իւրի Չապլիգինը յանձնեց Մէտի ի դիպլոմները: Ուսումնական ծրագիրը, որը յատուկ մշակուել է Սինոփսիս Արմէնիայի Ուսումնական Դէպարտամենտի կողմից Գերմեծ Ինտէգրալ Սեխմաների նախագծման մասնագիտութեան համար, հանդիսանում է համատեղ մագիստրոսական ծրագրի հիմքը: Դասերն անց են կացւում Սինոփսիս-մէտի մասնագիտացուած ուսումնական կենտրոնում, որտեղ իւրաքանչիւր ուսանողի հասանելի են էլեկտրօնային աւտոմատացուած նախագծման նորագոյն ծրագրային գործիքային միջոցները: Մէտի-ն Սինոփսիսից ստացել է առաջնակարգ ԷՆԱՅ ծրագրային գործիքային միջոցների 20 փաթեթի լիցենզիայ: Սինոփսիսը տրամադրել է 90 նանոմետր տեխնոլոգիայով ուսումնական նախագծման փաթեթը, որը հնարաւորութիւն է տալիս իրականացնել գերժամանակակից նախագծէր ուսումնական միջավայրում: Դասաւանդումն իրականացւում է Սինոփսիսի մասնագէտների եւ Մէտի ի դասախօսների հետ համատեղ: Ամէն տարի 20-ական ուսանողներ ընդունւում են սովորելու երկամեայ ուսումնական ծրագրով: «Մինչ օրս Սինոփսիս-մէտի համատեղ մագիստրոսական ծրագիրն աւարտած 57 շրջանաւարտների հետ միասին Ռուսաստանը ամուր հիմքեր է կառուցում իր բարձր տեխնոլոգիաների տնտեսութեան զարգացման համար», - ասել է դոկտոր Չանը: «Սինոփսիսը ներդրումներ է կատարել այս ուսումնական ծրագրում, քանի որ մենք գիտակցում ենք Ռուսաստանում եւ ամբողջ աշխարհում ճարտարագէտների յաջորդ սերունդը պատարաստելու կարեւորութիւնը: Ռուսատանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը մեծ պոտենցիալ է ցուցաբերում եւ մենք անհամբերութեամբ սպասում ենք երկրի միկրոէլեկտրօնային նախագծման արդիւնաբերութեան մէջ այս շրջանաւարտների կատարած ներդրուները տեսնելուն»: «Մենք իսկապէս շատ ուրախ ենք աշխատել ԷՆԱՅ ոլորտի համաշխարհային առաջատար Սինոփսիսի եւ նրա հայաստանեան մասնաճիւղի՝ Սինոփսիս Արմէնիայի հետ: Այս համագործակցութիւնը մեզ հիանալի հնարաւորութիւն է ընձեռում ԷՆԱՅ ոլորտում համաշխարհային մակարդակի մասնագէտներ պատրաստել: Յուսով եմ դոկտոր Չանի այցը մեզ կ'օգնի այս համագործակցութիւնը նոր մակարդակի վրայ բարձրացնել», - ասել է դոկտոր Չապլիգինը: «Հիմա, մեր ծրագրի չորրորդ տարում, այս ամենամեայ յունիսեան աւարտական արարողութիւնը դարձել է Ամն – հայաստան – ռուսաստան համագործակցութեան եզակի մոդելը նշելու հիանալի աւանդոյթ: Մեր ուսանողների յաջողութիւնը ապացուցում է այս մոդելի աշխատունակութիւնը, եւ մենք անհամբերութեամբ սպասում ենք Մէտի ի հետ մեր համագործակցութիւնը ընդեալնելուն, քանի որ մենք շարունակում ենք ներդրումներ կատարել Ռուսաստանի կիսահաղորդիչների արդիւնաբերութեան վերածննդի գործում», - ասել է Սինոփսիս ընկերութեան կորպորատիւ մարքեթինգի գծով փոխնախագահ, Սինոփսիս Արմէնիայ ընկերութեան գլխաւոր գործադիր տնօրէն, ՄԷՏԻ պատուաւոր պրոֆէսոր Ռիչ Գոլդմանը: «Ամէն տարի Մէտի ի շրջանաւարտնելը ինչպէս տեսական գիտելիքների, այնպէս էլ Սինոփսիսի ԷՆԱՅ գործիքներին տիրապատելու մէջ զգալի աճ են ցուցադրում», - ասել է Սինոփսիս Արմէնայի Ուսումնական Դէպարտամենտի տնօրէն, ՀՀ գիտութեան վաստակաւոր գործիչ՝ դոկտոր Վազգէն Մելիքեանը: Սինոփսիսի համալսարանական ծրագրի մասին Սինոփսիսի Համաշխարհային Համալսարանական Ծրագիրը սկսած 1986 թուականից ուսուցման եւ գիտական աշխատանքների համար մատակարարում է գործիքներ եւ միջոցներ: Սինոփսիսի Համալսարանական Ծրագիրն ամբողջ աշխարհում ներառում է Սինոփսիսի գործիքներով ապահովուած աւելի քան 450 ինստիտուտների հազարաւոր ուսանողների եւ պրոֆէսորների: Համալսարանի դասախօսական կազմի նպատակն է պատրաստել ապագայ աշխատուժ: Սինոփսիսի Համաշխարհային Համալսարանական Ծրագիրը մատչելի է դարձնում Սինոփսիսի լաւագոյն ծրագրային միջոցները՝ տրամադրելով անվճար ուսուցում եւ ուսումնական ծրագրի զարգացման օգնութիւն: Առաւել հաւանական է, որ ուսանողները, փորձ ձեռք բերելով Սինոփսիսի առաջատար ծրագրային գործիքների միջոցով, կը կարողանան կիսահաղորդչային տեխնոլոգիայի արագ փոփոխուող աշխարհում աշխատել որպէս բարձր արտադրողականութիւն ունեցող մասնագէտներ: Մէտի-ի մասին Մոսկուայի Էլեկտրօնային Տեխնոլոգիայի Ինստիտուտը (ՄԷՏԻ) հիմնադրուել է 1965 թուականին: Այն տեղակայուած է Զելենոգրադում: Մէտի-ի առաջնակարգ ուսուցումն իրականացւում է բարձրակարգ աշխատակազմի օգնութեամբ, որն ընդգրկում է 100 գիտութիւնների դոկտորների, աւելի քան 300 թեկնածուների եւ ունի սեփական կրթական ծրագիր եւ ժամանակակից ուսումնական մեթոդներ: Կրթական ծրագիրն ապահովում է ֆիզիկայի, մաթեմատիկայի, համակարգչային գիտութեան ֆունդամենտալ ուսուցում, ինչպէս նաեւ օտար լեզուի, շուկայագիտութեան, մենեջմենթի դասընթացնէր եւ խորը մասնագիտական կրթութիւն: Մէտի-ն համագործակցում է Եւրոպայի եւ Ամն-ի առաջատար համալսարանների հետ, մասնակցում է բակալաւրական, մագիստրոսական եւ պրոֆէսորական փոխանակման ծրագրերի: Առկայ ուսուցման ուսանողներն իրենց պրակտիկ աշխատանքն անում են Մէտի-ի լաբորատորիաներում եւ Մոսկուայի ու Զելենոգրադի ընկերութիւններում: Էլիտար մասնագիտական ուսուցման ծրագիրն իրականացւում է Մէտի-ի եւ էլեկտրօնիկայի արտադրութեան ոլորտում առաջատար մի շարք օտարերկրեայ ընկերութիւնների՝ Քադենսի, Սինոփսիսի, Մենթոր Գրաֆիքսի եւ ուրիշների հետ համատեղ: Սինոփսիս Արմէնիայ ՓԲԸ եւ Սինոփսիս ընկերութեան մասին Սինոփսիսը կիսահաղորդիչների էլեկտրօնային աւտոմատացուած նախագծման ոլորտի համաշխարհային առաջատարն է: Ընկերութիւնն էլեկտրօնիկայի գլոբալ շուկային տրամադրում է տեխնոլոգիական համակարգերի, կիսահաղորդիչների նախագծման եւ ստուգման հենքեր, ինտէգրալ սխեմաների արտադրութեան եւ արտադրողականութեան բարձրացման նորագոյն լուծումներ, կիսահաղորդչային մտաւոր սեփականութիւն եւ նախագծման ծառայութիւններ: Այն սկսել է իր գործունէութիւնը Հայաստանում 2004 թ.-ին, ՀՀ Կառավարութեան կողմից տեղեկատուական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի զարգացման գերակայ ուղղութիւն հռչակելուց անմիջապէս յետոյ: Ժամանակի ընթացքում Սինոփսիս Արմէնիայ փակ բաժնետիրական ընկերութիւնը (ՓԲԸ) դարձել է ընկերութեան խոշորագոյն ստորաբաժանումներից մէկը, որը գիտահետազօտական եւ ճարտարագիտական աշխատանքներ է իրականացնում էլեկտրօնային նախագծման աւտոմատացման (EDA), արտադրութեան համար նախագծման եւ մտաւոր սեփականութեան (IP) մշակման ոլորտներում: Ներկայումս ընկերութիւնում աշխատում են մի քանի հարիւր որակեալ ճարտարագէտներ, եւ ընկերութիւնը ՏՏ ոլորտում խոշորագոյն գործատուներից մէկն է: Հայաստանը ՏՏ ոլորտի բարձր որակաւորուած մասնագէտներով ապահովելու նպատակով ընկերութիւնը ներդրումներ է կատարում ՏՏ բնագաւառի կրթութեան ոլորտում եւ առաջատար ու յաջողուած համագործակցութեան ծրագրեր է իրականացնում հանրապետութեան մի շարք առաջատար բուհերի, այդ թւում` Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ամերիկեան համալսարանի (ՀԱՀ), Հայ-ռուսական պետական (սլաւոնական) համալսարանի, ինչպէս նաեւ Մոսկուայի Էլեկտրօնային տեխնիկայի ինստիտուտի (ՄԷՏԻ) հետ: Բացի այդ, ընկերութիւնը հետեւողականօրէն խթանում է հասարակայնութեան հետաքրքրութիւնը ոլորտի նկատմամբ` հովանաւորելով ՏՏ ոլորտում լաւագոյն ուսանողներին շնորհուող ՀՀ Նախագահի ամենամեայ կրթական պարգեւը, անցկացնելով երիտասարդ մասնագէտների եւ ուսանողների մրցոյթներ, կազմակերպելով Զլմ-ների հրապարակումներ, բարեգործական եւ կամաւոր աշխատանքներ: Սինոփսիս-արմենիայ ՓԲԸ գտնւում է Երեւանում: Սինոփսիսի գլխամասային գրասենեակը գտնւում է Կալիֆորնիայի Մաունթին Վիւ քաղաքում: Ընկերութիւնն ունի աւելի քան 65 գրասենեակ Հիւսիսային Ամերիկայում, Եւրոպայում, Ճապոնիայում, Ասիայում եւ Հնդկաստանում: Այցելէք Սինոփսիս ընկերութիւն եւ Սինոփսիս Արմէնիայ http://www.synopsys.com եւ http://www.synopsys.am հասցէներով: ### Սինոփսիսը եւ Galaxy Custom Designer –ը Սինոփսիս ընկերութեան ապրանքանիշներն են: Սոյն հաղորդագրութեան մէջ նշուած բոլոր այլ ապրանքանիշները կամ գրանցուած ապրանքանիշները համապատասխան սեփականատէրերի մտաւոր սեփականութիւնն են:
  -   Հասարակութիւն