Ինչու՞ են տղամարդկանց ու կանանց որոշակի տեսակներ հետաքրքրութիւն առաջացնում հակառակ սեռի մօտ: Ինչի՞ հետ է դա կապուած: Հոգեբանները, տարիների ընթացքում ուսումնասիրելով այս հարցը, առանձնացրել են կանանց 5 տեսակ, ովքեր միշտ գրաւում են տղամարդկանց ուշադրութիւնն ու հետաքրքրութիւն են առաջացնում նրանց շրջանում:
1. Սիրուն ''յիմարիկ''
Կանացի այս տեսակով միշտ հետաքրքրւում են տղամարդիկ, բայց յաճախ սեռական յարաբերութիւններից այն կողմ այդ հետաքրքրութիւնը չի անցնում:
2. Կին` առանց կոմպլեքսների
Ցանկացած տղամարդու երազանքն է, յատկապէս երիտասարդի, որպէսզի իր ընտրալը ցանկանայ այն, ինչ ինքն է ուզում, ու չհամարի, որ որոշ հարցերում նախաձեռնութիւնը պէտք է լինի տղամարդու կողմից:
3. Կին-''վագր''
Նա գերում է տղամարդկանց իր գեղեցկութեամբ, ինչպէս նաեւ գոռոզութեամբ: Նա բացայայտ ցոյց է տալիս, որ իր համար զուգընկեր է ընտրում: Նա աննկարագրելի լաւն է անկողնում, բայց անտանելի է փոխյարաբերութիւններում:
4. Բիզնես-լէդի
Նա փոքր-ինչ նման է նախորդ տիպի կնոջը, տարբերութեամբ, որ նրան պէտք չեն տղամարդու փողերը. նա ինքն է դրանք վաստակում: Այս կինը գործնական է, էներգիայով լի, խելացի ու անկախ: Նա համարեա ֆեմինիստուհի է եւ ազատ կարող է ապրել առանց տղամարդու օգնութեան:
5. Ընդգծուած բնաւորութեամբ կին
Նրա հետ դժուար է ձանձրանալ: Որպէս կանոն, այս կինը ինչ-որ ուղղութեամբ հետաքրքրուած, իր արժէքն իմացող կին է: Նա անկանխատեսելի է, գրաւիչ, խելացի ու աշխատասէր: Նա գիտի, թէ ինչ է ուզում եւ ինչպէս դրան հասնել: Այս տեսակի կինը փնտրում է իրենից թոյլ տղամարդու, որպէսզի ինքը լինի գլխաւորը:
mamaul.am