ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպեց ԱԺ խմբակցութիւնների ներկայացուցիչների հետ


ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպեց ԱԺ խմբակցութիւնների ներկայացուցիչների հետ

  • 12-06-2012 18:24:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԷԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետութեան փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Էմոն Գիլմորի գլխաւորած պատուիրակութիւնը յունիսի 12-ին հանդիպեց Ազգային ժողովի խմբակցութիւնների ներկայացուցիչների հետ: ՀՀԿ խմբակցութեան անդամ, ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարեանը, ողջունելով պատուիրակութեան այցը տարածաշրջան, բարձր գնահատեց Էահկ-ի` որպէս անվտանգութեան եւ ռազմաքաղաքական կարեւոր նշանակութիւն ունեցող կազմակերպութեան դերը: Պատգամաւորը յոյս յայտնեց, որ խորհրդարանականների հետ հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահին հնարաւորութիւն կը տայ էլ աւելի ամբողջական պատկերացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ կողմերի դիրքորոշումները: ԲՀԿ պատգամաւոր Վարդան Օսկանեանը հանդիպման ընթացքում խօսեց ԼՂ հակամարտութեան մասին` այն մի քանի առումներով մտահոգիչ համարելով: Նախ, որ վերջին դէպքերը տեղի ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, ու նաեւ` ԱՄՆ պէտքարտուղար Հիլարի Քլինթօնի այցի օրերին: Վարդան Օսկանեանի կարծիքով` սա ադրբեջանի կողմից յատուկ էր արուած եւ որոշակի ուղերձ էր: Ըստ նրա` ադրբեջանական կողմը ցանկանում է ասել, որ իրենք «հիասթափուած ենէ բանակցային գործընթացից եւ հարցն ուզում են լուծել ռազմական ճանապարհով: «Մինչդեռ հիասթափութիւնը հէնց իրենց պատճառով է. բանակցութիւնների ընթացքում այնպիսի պահանջներ են դնում, որոնք ծայրահեղական են ու անիրականանալի»,- նկատեց պատգամաւորը: «Հայ ազգային կ'ոնգրէս»խմբակցութեան ղեկավար Լեւոն Զուրաբեանը, անդրադառնալով ղարաբաղեան հիմնախնդրին եւ կիսելով նախորդ բանախօսի տեսակէտը, անհրաժեշտ համարեց, որ ԷԱՀԿ-ն դատապարտի Ադրբեջանի ռազմական գործողութիւնները: ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ Էահկ-ն ոչ միայն անվտանգութեան, այլեւ ժողովրդավարացման գործում մեծ դերակատարութիւն ունի: «Օրինաց երկիր» խմբակցութեան քարտուղար Մհեր Շահգելդեանը եւս բարձր գնահատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարութիւնը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ, բանակցութիւնների միջոցով հանգուցալուծման գործում: Նա Էահկ-ի ուշադրութիւնը հրաւիրեց հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինուած խմբաւորումների նախաձեռնած գործողութիւններին, որոնք ուղեկցւում են զոհերով: Պատգամաւորն անհրաժեշտ համարեց, որ Էահկ-ի մօտեցումները լինեն յստակ եւ կոնկրէտ: Խմբակցութիւնների ներկայացուցիչներն իրենց տեսակէտները ներկայացրեցին նաեւ մայիսին կայացած խորհրդարանական ընտրութիւնների, ժողովրդավարական գործընթացների առնչութեամբ: ԵԱՀԿ գործող նախագահն արձագանքեց բարձրացուած հարցերին: «Այն, ինչ ասում եմ այսօր Երեւանում, ասելու եմ վաղը Բաքւում. Լեռնային Ղարաբաղի համակարտութեան ռազմական որեւէ լուծում չի լինելու», -ընդգծեց նա: Պրն. Գիլմորի խօսքերով` իրենց համար մերժելի է ուժի կիրառումը. հակամարտութիւնը կարող է լուծուել միայն խաղաղ բանակցութիւնների միջոցով: Այս համատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը կարեւորեց աջակցութիւնը ԵԱՀԿ Մինսկի խմբին` իր առաքելութիւնն իրականացնելու եւ երեք հիմնական սկզբունքներն առաջ տանելու համար: Ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականութեան եւ ուժի չկիրառման սկզբունքները, նրա համոզմամբ, անբաժանելի են: ԵԱՀԿ նախագահի գնահատմամբ` պէտք է վերջ դրուեն թէ սահմանային միջադէպերին, թէ դիպուկահարների գործողութիւններին: «Պէտք է մեխանիզմներ գտնել այդ միջադէպերը հետաքննելու համար»,- ասաց ԵԱՀԿ գործող նախագահը` յաւելելով, որ ԼՂ հակամարտութիւնը գերխնդիր է թէ ԷԱՀԿ-ի եւ թէ իր համար` իր պաշտօնավարման տարիներին: ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից յայտնում են,որ ժողովրդավարական գործընթացների, խորհրդարանական ընտրութիւնների մասին խօսելով` Էմոն Գիլմօրը նշեց, որ ԵԱՀԿ/Ժհմիգ-ի` ԵԽ-ի հետ համագործակցաբար պատրաստած զեկոյցն առաջարկներ է պարունակում: «Յոյս ունեմ, որ այնտեղ ընդգրկուած առաջարկները իրականութիւն կը դառնան»,-ասաց ԵԱՀԿ պաշտօնեան: Նրա տեղեկացմամբ` իր ուշադրութեան կենտրոնում է ԶԼՄ-ների ազատութիւնը, ինչը քննարկուել է նաեւ իշխանութիւնների հետ հանդիպումների ժամանակ: Պարոն Գիլմօրը հաւաստիացրեց, որ ԷԱՀԿ-ն պատրաստ է աջակցել այս հարցում եւս: « ԷԱՀԿ-ն մշտապէս աջակցում է ժողովրդավարութեան եւ օրէնքի գերակայութեան սկզբունքներին»,- նշեց ԵԱՀԿ գործող նախագահը:
  -   Մամլո հաղորդագրություն