Ռուսաստան - Լեհաստան հանդիպումն ուղեկցուել է երկրպագուների բախումներով

Ռուսաստան - Լեհաստան հանդիպումն ուղեկցուել է երկրպագուների բախումներով

  • 13-06-2012 13:48:33   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Ֆուտբոլի Եւրոպայի 2012 թուականի առաջնութեան` երէկ Վարշաւայում անցկացուած Ռուսաստան - Լեհաստան հանդիպումն ուղեկցուել է երկրպագուների բախումներով: Հանդիպման նախօրէին ոստիկանութիւնը արցունքաբեր գազ էր կիրառել ռուսաստանցի ֆուտբոլասէրների երթին խոչընդոտող լեհ երկրպագուների նկատմամբ, իսկ ոչ-ոքի` 1:1 հաշուով աւարտուած խաղից յետոյ նոր բախումներ են արձանագրուել: Ինչպէս յայտնում է «Ազատութիւն» ռադիօկայանը, ոստիկանութեան տուեալներով` օրուայ ընթացքում աւելի քան 100 մարդ է ձերբակալուել: Վարշաւայում` Ռուսաստանի հաւաքականի կ'եցավայրի մօտ, ուժեղացուած պահպանութիւն է իրականացւում: Երկրորդ տուրից յետոյ A խմբի մրցաշարային աղիւսակը գլխաւորում է Ռուսաստանը` 4 միաւորով, որին յաջորդում է Չեխիան` 3 միաւորով: Չեխերը երէկ 2:1 հաշուով յաղթանակի հասան Յունաստանի հաւաքականի նկատմամբ:
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը