ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանն ընդունեց ՀՀ-ում Քոււեյթի պետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանին


ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանն ընդունեց ՀՀ-ում Քոււեյթի պետութեան արտակարգ եւ լիազօր դեսպանին

  • 13-06-2012 16:26:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ նախագահ Յովիկ Աբրահամեանը յունիսի 13-ին ընդունեց ՀՀ-ում Քոււեյթի պետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Բասամ Մուհամմադ ալ Քաբանդինին: Ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծ նշանակութիւն է տալիս Ծոցի արաբական երկրների հետ յարաբերութիւնների զարգացմանը: Յովիկ Աբրահամեանը կարեւորեց Քոււեյթի հետ համագործակցութիւնը տարբեր ոլորտներում, երկու երկրների խորհրդարանների միջեւ յարաբերութիւնների ակտիւացումը, փոխգործակցութիւնը միջազգային խորհրդարանական կառոյցներում: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանում արդէն իսկ ձեւաւորուել է Հայաստան-քոււեյթ խորհրդարանական բարեկամութեան խումբը, որի ղեկավարն է Արայիկ Յովհաննսիյեանը: Դեսպանը հովիկ Աբրահամեանին փոխանցեց Քոււեյթի խորհրդարանի նախագահ Ահմեդ ալ-սաադունի շնորհաւորանքներն ու բարեմաղթանքները` ԱԺ նախագահի պաշտօնում վերընտրուելու կապակցութեամբ, ինչպէս նաեւ պաշտօնական այցի հրաւէրը Քոււեյթ` նշելով, որ այցը մեծապէս կը նպաստի երկու երկրների բարեկամական յարաբերութիւնների զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ակտիւացմանը: Բասամ Մուհամմադ ալ-քաբանդին ընդգծեց, որ իր երկիրը մեծ կարեւորութիւն է տալիս Հայաստանի հետ գործակցութեան զարգացմանը բոլոր ուղղութիւններով եւ նշեց, որ իր առաքելութիւնն է լինելու հնարաւորինս նպաստել հայ-քոււեյթական յարաբերութիւնների զարգացմանն ու ամրապնդմանը: Դեսպանի համոզմամբ` միջպետական յարաբերութիւնների խորացման առումով կարեւոր նշանակութիւն ունի միջխորհրդարանական յարաբերութիւնների զարգացումը: ԱԺ հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից յայտնում են,որ հանդիպման ընթացքում քննարկուեցին երկու երկրների յարաբերութիւնների զարգացմանն առնչուող այլ հարցեր եւս:
  -   Մամլո հաղորդագրություն