Բարեկարգման աշխատանքներ` Տաթեւի վանական համալիրի վերականգնման գործում


Բարեկարգման աշխատանքներ` Տաթեւի վանական համալիրի վերականգնման գործում

  • 13-06-2012 17:16:54   |   |  Հասարակութիւն

Սոյն թուականի յունիսի 8-ին Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ՀՀ մշակոյթի նախարարութեան եւ Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի միջեւ ստորագրուեց ՀՀ Սիւնիքի մարզի Տաթեւի վանական համալիրի (IX դար) վերականգնման գործընթացում համագործակցելու մասին Յուշագիր: Յուշագրի համաձայն` Կողմերն ընգծում են Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերն ու նշանակութիւնը հայ ժողովրդի կեանքում` ազգային մշակոյթի զարգացման եւ ազգային ինքնութեան պահպանման գործում: Կողմերը նաեւ առաջնորդւում են պատմամշակութային ժառանգութեան վերականգման, պահպանման, յետագայում սերունդներին փոխանցման, հոգեւոր եւ մշակութային կեանքի վերածննդի, ինչպէս նաեւ պետական եւ մասնաւոր հատուածների կողմից խնդրի օրակարգային հանրահռչակման հրամայականով: Միեւնոյն ժամանակ, նախատեսուող համագործակցութիւնը նպատակ ունի ապահովել զբօսաշրջութեան զարգացումն ու պատմամշակութային ժառանգութեան միջազգային ճանաչելիութեան խթանումը: Ըստ այդմ` Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ՀՀ մշակոյթի նախարարութիւնը եւ Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամը անհրաժեշտ են համարել միաւորել իրենց ուժերը` համատեղ աշխատանքներ ծաւալելու վանական համալիրի վերականգնման եւ տարածքի բարեկարգման գործում: Յուշագրի ներքոյ առաջարկուող համագործակցութիւնը կը գործի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Տաթեւի վանական համալիրի վերականգման համար:
  -   Հասարակութիւն