Մէկ սենեականոց բնակարան` անյայտ բարերարի կողմից (Տեսանիւթ)


Մէկ սենեականոց բնակարան` անյայտ բարերարի կողմից (Տեսանիւթ)

  • 15-06-2012 17:34:22   |   |  Բարեգործութիւն



Անյայտ բարերարը եւս մէկ բնակարան նուիրեց «Շիրակ կ'ենտրոնի»տեսանիւթի հերոսներին Գիւմրեցի անօթեւան բազմաթիւ ընտանիքների ծանր սոցիալական ապրելակերպի մասին «Շիրակ կ'ենտրոնի» պատմող տեսանիւթերը շարունակում են աննախադէպ արձագանք գտնել Հայաստանում եւ արտերկրում ապրող բազմաթիւ բարերարների կողմից: Նախորդ ամիս www.shirakcentre.org եւ հայաստանեան մի շարք առաջատար կայքերում «Գիւմրիում աղքատ ընտանիքները նոյնիսկ տնակում են վարձով ապրում»http://shirakcentre.org/hy/news/1645-shirak-centre-ngo տեսանիւթի հրապարակումից անմիջապէս յետոյ կազմակերպութեան աշխատակիցների հետ կապուեցին մի շարք բարերարներ եւ յայտնեցին իրենց ցանկութիւնը օգնելու այդ ընտանիքին: Իսկ նախորդ շաբաթ հերթական անյայտ բարերարը երեք մանկահասակ երեխաների միայնակ մայր, տնակում վարձով բնակուող Գոհար Յովհաննիսեանի ընտանիքին նուիրաբերեց նորակառոյց եւ յարմարաւէտ մէկ սենեականոց բնակարան, այս ընտանիքի անդամներին մէկ այլ բարերար անցած շաբաթ ապահովուել էր հագուստով: Նշենք, որ տնակներում ապրող անօթեւան ընտանիքների մասին «Շիրակ կ'ենտրոնի» անցած 10 ամիսների ընթացքում պատրաստած տեսանիւթերից յետոյ անօթեւան եւ պետութեան կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակայ 9 ընտանիքներ արդէն իսկ դարձել են բնակարանատէրեր: Իսկ անօթեւան ընտանիքներին եւ ծնողազուրկ երեխաներին օգնութիւն ցուցաբերելու նպատակով «միասին կարող ենք փոխել նրանց ճակատագիրըէ http://shirakcentre.org/hy/announcements/1563-shirak-centre-ngo խորագիրը կրող նախանձեռնութեան արդիւնքում տասնեակ ընտանիքներ ապահովուել են վառելափայտով, մի շարք ծնողազուրկ երեխաների արտերկրի բարերաների կողմից տրամադրուել է միանուագ եւ ամենամսեայ դրամական աջակցութիւն, մի քանի տասնեակ ընտանիքների էլ` զգալի քանակութեամբ սնունդ, հագուստ, հիգիենիկ, գրենական պարագաներ ու կենցաղային իրեր: Այսօր անյայտ բարերարի կողմից բնակարան նուէր ստացած Գոհար Յովհաննիսեանը երեք երեխաների հետ միասին այցելեց «շիրակ կ'ենտրոնիէ գրասենեակ եւ իր շնորհակալութիւնն ու երախտիքի խօսքը յղեց ինչպէս կազմակերպութեանը, այնպէս էլ բարերարներին: «Շիրակ կ'ենտրոնը» իր երախտագիտութիւնն է յայտնում ինչպէս այս անյայտ, այնպէս էլ միւս բոլոր բարեգործներին:
  -   Բարեգործութիւն