ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակեանին


ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակեանին

  • 19-06-2012 16:52:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակեանին: Հանդիպմանը ներկայ էին ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչութեան նախկին տնօրէն, Հայաստանի Ամերիկեան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարեանը եւ ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչութեան տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատար Յովիկ Եօրդեկեանը: Ողջունելով հիւրերին` ՀՀ սփիւռքի նախարար Հ.Յակոբեանը ներկայացրեց նախարարութեան ծրագրերը` մասնաւորապէս նշելով «Արի տուն»-ը եւ «Սփիւռք» ամառային դպրոցը: Հ.Յակոբեանը ներկայացրեց նաեւ նախարարութեան պատուերով եւ աջակցութեամբ հրատարակուած գրքերը: ՀԲԸՄ նախագահ Պ.Սեդրակեանը ներկայացնելով միութեան ծրագրերը` յատուկ ընգծեց տաղանդաւոր հայ երիտասարդներին աջակցութեան նախագծերը: Նա նշեց, որ արդէն գործարկուել է Հայկական վիրտուալ համալսարանի թուրքերէն տարբերակը: Հանդիպման ընթացքում քննարկուեցին Սփիւռքի հայկական դպրոցների, արեւմտահայերէնի ուսուցման վիճակի, հայ երեխաների ու պատանիների Հայաստան ուղեւորութիւնների եւ Հայաստան-Սփիւռք գործակցութեան վերաբերեալ այլ հարցեր:
  -   Մամլո հաղորդագրություն