Հայաստանի նորանշանակ դեսպան Անդրանիկ Մանուկեանն իր<br /> հաւատարմագրերն է յանձնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին<br />


Հայաստանի նորանշանակ դեսպան Անդրանիկ Մանուկեանն իր
հաւատարմագրերն է յանձնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին

  • 26-05-2010 20:08:00   |   |  Քաղաքական
ԿԻԵՎ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 26-ին Ուկրաինայում Հայաստանի նորանշանակ դեսպան Անդրանիկ Մանուկեանն իր հաւատարմագրերն է յանձնել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Հաւատարմագրերի յանձնման արարողութիւնից յետոյ կայացած առանձնազրոյցի ժամանակ կողմերը քննարկել են հայ-ուկրաինական երկկողմ յարաբերութիւնների վերաբերեալ հարցեր: Նշուվել է երկու երկրների քաղաքական ղեկավարների պատրաստակամութիւնը յարաբերութիւնները որակական նոր մակարդակով կառուցելու, փոխշահավետ բազմակողմանի համագործակցութիւն ծաւալելու ուղղութեամբ: Առանձնակի կարեւորվել է քաղաքական ղեկավարութեան, իշխանութեան տարբեր թեւերի ղեկավարների մշտական աշխատանքային կապը, փոխադարձ այցելութիւնները: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, մեծ կարեւորութիւն է տրուել նաեւ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման, ապրանքաշրջանառութեան ծաւալների կտրուկ աւելացման, առկայ հնարաւորութիւնների առաւել արդիւնաւէտ եւ նպատակային օգտագործման հարցերին:
  -   Քաղաքական