Մեքենան շրջուել է. Վարորդին անգիտակից վիճակում տեղափոխել են հիւանդանոց


Մեքենան շրջուել է. Վարորդին անգիտակից վիճակում տեղափոխել են հիւանդանոց

  • 20-06-2012 12:43:32   |   |  Մամլո հաղորդագրություն

Յունիսի 19-ին «1-03» ծառայութիւնից տեղեկութիւն է ստացուել, որ ժամը 20.50-ի սահմաններում Աշտարակ-Երեւան աւտոճանապարհի 1-ին կմ-ում աւտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախուել բետոնէ հենասեանը եւ շրջուել. անհրաժեշտ է փրկարարների օգնութիւնը: Դէպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Տեղի ուժերով «ԲՄՎ-318» մակնիշի 11 ՕՕ 656 պ/հ աւտոմեքենայից դուրս է բերուել վարորդ` Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գիւղի բնակչուհի, 1990 թ. ծնուած Նուշիկ Վարդանեանը, որն անգիտակից վիճակում տեղափոխուել է հիւանդանոց: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը ծանր է:
  -   Մամլո հաղորդագրություն