Աւտովթար` մահուան ելքով


Աւտովթար` մահուան ելքով

  • 20-06-2012 12:46:40   |   |  Մամլո հաղորդագրություն

Յունիսի 20-ին ոստիկանութիւնից տեղեկութիւն է ստացուել, որ ժամը 20.55-ին Վանանդ-Յյուշակերտ աւտոճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել աւտոպատահար: Դեռեւս չպարզուած հանգամանքներում «վազ-2103է մակնիշի 21 ՏԼ 640 պ/հ աւտոմեքենան (վարորդ` Վանանդ գիւղի բնակիչ, 1987 թ. ծնուած Արթուր Վարդանեան) բախուել է ճամփեզրին կայանուած «Ուազ-469»մակնիշի 32 ՍՕ 295 պ/հ աւտոմեքենային: Պատահարի հետեւանքով «Վազ-2103» մակնիշի աւտոմեքենայի վարորդ` 1987 թ. ծնուած Արթուր Վարդանեանը, ուղեւորներ` 1987 թ. ծնուած Ղազար Չախալեանը եւ 1955 թ. ծնուած Սասունիկ Վարդանեանը ստացել են տարբեր վնասուածքներ ու տեղափոխուել Արմավիրի հիւանդանոց: Ս. Վարդանեանը հիւանդանոցի ճանապարհին մահացել է: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բաւարար է:
  -   Մամլո հաղորդագրություն