Արձանագրուել են թունաւորուման դէպքեր


Արձանագրուել են թունաւորուման դէպքեր

  • 20-06-2012 12:49:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Յունիսի 19-ին, ժամը 14.00-ի սահմաններում թունաքիմիկատից թունաւորման նախանշաններով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխուել Աբովեանի 3-րդ միկրոշրջանի թիւ 19 շէնքի 18-րդ բնակարանի բնակչուհի` 1987 թ. ծնուած Սիւզի Բադալեանը: Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բաւարար է: *** Նոյն օրը «1-03» ծառայութիւնից տեղեկացրել են, որ ժամը 20.00-ի սահմաններում դեղորայքային թունաւորման նախանշաններով Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխուել 1987 թ. ծնուած Նաիրա Մարտիրոսեանը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բաւարար է:
  -   Մամլո հաղորդագրություն