ԻԻՀ-ն պատրաստ է ճանաչել հայաստանեան երեք պետական բուհերի<br /> դիպլոմները<br />


ԻԻՀ-ն պատրաստ է ճանաչել հայաստանեան երեք պետական բուհերի
դիպլոմները

  • 26-05-2010 18:44:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրանի Իսլամական Հանրապետութիւնը պատրաստ է ճանաչել հայաստանեան երեք պետական բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների` Երեւանի պետական, Մ.Հերացու անուան պետական բժշկական եւ Պետական ճարտարագիտական համալսարանների, դիպլոմները: Այս մասին մայիսի 26-ի ասուլիսում յայտնեց ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը; Նա նշեց, որ այդ համաձանությունը ձեռք է բերուել մայիսի 21-26-ին Իրան կատարած պաշտօնական այցի ժամանակ: Ըստ Ա.Աշոտեանի, դիպլոմների փոխճանաչելության մասին փաստաթղթի ստորագրման համար ամռանը նախատեսուած է ԻԻՀ գիտութեան, տեխնոլոգիաների եւ հետազօտութիւնների փոխնախարարի այցը Հայաստան: Նա հանդիպումներ կունենայ նշուած բուհերի ռեկտորների հետ: «Դիպլոմների փոխճանաչելությունը հնարաւորութիւն կտայ ունենալ նոր ուսանողներ հարեւան իրանական պետութիւնից, իսկ մեր բուհական համակարգը կկարողանայ նոր շուկաներ նուաճել»,- ասաց Ա.Աշոտեանը: Իրան կատարած այցը նախարարը ընդհանրապես արդիւնաւէտ համարեց; Նա նշեց, որ այցի ընթացքում պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել նաեւ 10-ական մագիստրոսական ու ասպիրանտական տեղեր ու կրթաթոշակներ յատկացնել հայ երիտասարդների ուսումն Իրանում ապահովելու համար: Պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել նաեւ Իրանում հայագիտական կնետրոն հիմնելու մասին:
  -   Հասարակութիւն