Արմէն Գէորգեան. «Գերմանիան Հայաստանի կառավարութեան կարեւոր գործընկերներից մէկն է»


Արմէն Գէորգեան. «Գերմանիան Հայաստանի կառավարութեան կարեւոր գործընկերներից մէկն է»

  • 21-06-2012 18:25:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գէորգեանն այսօր ընդունեց Գերմանական զարգացման բանկի (KfW) պատուիրակութեանը` Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Հանս- Եօհան Շմիդտի գլխաւորութեամբ: Հանդիպմանը մասնակցում էին KfW բանկի տարածաշրջանային տնօրէն Ֆիլիպ Գրաֆ ֆօն Շուերը, ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսութեան պետական կոմիտէի նախագահ Անդրանիկ Անդրէասեանը: Քննարկուեցին KfW բանկի ֆինանսաւորմամբ Հայաստանում իրականացուող ծրագրերը: Դեսպան Հանս- Եօհան Շմիդտը նշեց, որ Հայաստանում իր դիւանագիտական առաքելութեան աւարտին ուրախ է այն վստահութեան համար, որ ծրագրերը, որոնք իրականացւում են գերմանիա-հայաստան ֆինանսական համագործակցութեան շրջանակում, կը շարունակուեն: Նա շնորհակալութիւն յայտնեց Հայաստանում իր դիւանագիտական գործունէութեան ընթացքում ցուցաբերուած աջակցութեան համար: Փոխվարչապետը նշեց, որ ՀՀ կառավարութիւնը կարեւորում է գերմանիայի հետ յարաբերութիւնները եւ երկկողմ, եւ Եւրամիութեան հետ համագործակցութեան շրջանակում` աւելացնելով, որ կառավարութեան յաջողութիւնները նաեւ պայմանաւորուած են նման արդիւնաւէտ գործակցութեամբ: Ա. Գէորգեանը նշեց, որ Գերմանիան Հայաստանի կառավարութեան կարեւոր գործընկերներից մէկն է` պայմանաւորուած իրականացուող ծրագրերի բազմակողմանիութեամբ եւ դրանք ընդլայնելու առկայ հնարաւորութիւններով: Նա կարեւորեց մարզերում իրականացուող ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման վարկային ծրագրով իրականացուող աշխատանքները, յոյս յայտնելով, որ դրանք կդառնան կառավարութեան ծրագրի այս տարուայ տնտեսական աճի խթանիչներից մէկը: փոխվարչապետն ընդգծեց, որ ՀՀ կառավարութեան համար առաջնահերթութիւն է մնում մեծ տարողունակութեամբ ջրամբարի կառուցման հարցը եւ կարեւորեց կապսի ջրամբարի վերակառուցումը` բարձրացնելով KfW- ի ֆինանսաւորմամբ այն իրականացնելու հնարաւորութիւնը: Ինչպէս յայտնում են ՀՀ ՏԿՆ հասարակայնութեան հետ կապերի բաժնից, զրուցակիցները քննարկեցին հայ-գերմանական համագործակցութեանը վերաբերող այլ հարցեր:
  -   Մամլո հաղորդագրություն