Հայաստանի Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ հայ<br /> երգիչները համերգային շրջագայություն կատարեցին Արգենտինայում,<br /> Ուրուգվայում եւ Բրազիլիայում<br />


Հայաստանի Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ հայ
երգիչները համերգային շրջագայություն կատարեցին Արգենտինայում,
Ուրուգվայում եւ Բրազիլիայում

  • 25-05-2010 20:16:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Սփիւռքի նախարարութեան Հարաւային (Լատինական) Ամերիկայի հայ համայնքների կրթամշակութային հիմնախնդիրների լուծմանն աջակցութեան ծրագրի շրջանակներում մայիսի 10-21-ին ՀՀ վաստակաւոր արտիստներ Արսէն Գրիգորեանը (Մրո), Արամ Գեւորգեանը (Արամո) եւ ճանաչուած երգչուհի Էմմա Պետրոսեանը այցելել էին Արգենտինա, Ուրուգվայ եւ Բրազիլիա: Նշուած ժամանակահատուածում նրանք էստրադային, ժողովրդական, գուսանական եւ ազգային երգերի կատարումներով հանդէս են եկել Բուենոս Այրէս, Կորդոբա, Մոնտեվիդեո, Սան Պաուլո քաղաքներում եւ ամէնուրեք արժանացել հանդիսատեսի ջերմ ընդունելութեանը: Ըստ ՀՀ Սփիւռքի նախարարութեան Մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, մայիսի 25-ին երգիչներին ընդունել է նախարար Հրանուշ Յակոբեանը եւ շնորհաւորել նրանց Արգենտինայում, Ուրուգվայում եւ Բրազիլիայում աննախադէպ համերգային ծրագրով հանդէս գալու կապակցութեամբ: Նախարարը նշել է, որ Լատինական Ամերիկայի երկրներում ուծացման գործընթացը արագ է ընթանում, իսկ Հայաստանի անկախացումից յետոյ նշուած համայնքները դուրս են մնացել ուշադրութիւնից եւ այնտեղ նման միջոցառումներ երբեւէ չէին կազմակերպուել: Երգիչները, Հ.Յակոբեանի խօսքերով, ՀՀ Սփիւռքի նախարարութեան բանագնացներ էին: Նախարարը կարեւորել է այն հանգամանքը, որ նրանք հանդէս են եկել բարեգործական համերգներով, ինչը մէկ անգամ եւս ապացուցեց նրանց պետական մտածողութեան մասին: Շնորհակալութիւն յայտնելով նախարարին ծրագրին մասնակցելու հնարաւորութիւն ընձեռելու համար, երգիչները ներկայացրել են համերգային շրջագայութեան ընթացքում ստացած տպավորությունները, պատմել հայ համայնքի ոգեւորութեան եւ ջերմ ընդունելութեան մասին: Նրանք կարեւորել են նման նախաձեռնութիւնների ռազմավարական նշանակութիւնը` հայապահպանութեան, հայ համայնքի համախմբման եւ այլ առումներով: «Հանգիստ առուն սկսեց քրքջալ»,- ասել է Արամոն` փորձելով նկարագրել այն մեծ ոգեւորութիւնը, որն առաջացել էր հայութեան շրջանում: Երգիչները Հ.Յակոբեանին տեղեկացրեցին նաեւ ՀՀ Սփիւռքի նախարարութեան ստեղծման կապակցութեամբ Սփիւռքի հայ համայնքներում տիրող մեծ ոգեւորութեան մասին:
  -   Մշակոյթ