Մարդու իրաւունքների պաշտպանը հրապարակեց «Հայաստանի<br /> Հանրապետութիւնում խաղաղ հաւաքների իրաւունքի մասին» արտահերթ<br /> զեկոյցը<br />


Մարդու իրաւունքների պաշտպանը հրապարակեց «Հայաստանի
Հանրապետութիւնում խաղաղ հաւաքների իրաւունքի մասին» արտահերթ
զեկոյցը

  • 25-05-2010 15:30:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը մայիսի 25-ին հանրութեանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետութիւնում խաղաղ հաւաքների իրաւունքի մասին» իր արտահերթ զեկոյցը: Օրէնսդրութեան եւ իրավակիրառ պրակտիկայի վերլուծութեան հիման Ա.Յարութիւնեյանը հանգել է այն եզրակացութեան, որ Հայաստանում խաղաղ հաւաքների առկայ վիճակը մի շարք առումներով չի համապատասխանում այդ ոլորտի միջազգային չափորոշիչներին: Ըստ Ա.Յարութիւնեանի, թէեւ հաւաքների հետ կապուած յարաբերութիւնները կարգաւորող օրենսդրութիւնը 2004թ.-ից յետոյ ընդհանուր առմամբ համապատասխանեցուել է միջազգային չափանիշներին, սակայն դրանում տեղ գտած ոչ յստակ ձեւակերպումները, տարակարծիք մեկնաբանութիւնների տեղիք տուող դրոյթները հակասական իրավակիրառ պրակտիկայի պատճառ են դառնում: Իրազեկումը քննարկող լիազօր մարմինների գործունէութեան մէջ, ըստ նրա, առկայ չէ միասնականություն, շատ դէպքերում տարբերակուած մօտեցում է ցուցաբերվում, ինչն իր հերթին հանգեցնում է իրաւական անորոշութեան եւ խնդիրներ առաջացնում իրավակիրառ պրակտիկայում: Օրենսդրական բացերի մասին է խոսում այն փաստը, որ միայն 2008թ.-ի ընթացքում Երեւանի քաղաքապետարանի կողմից զանգվածային հրապարակային միջոցառումներն արգելելու մասին 80-ից աւելի որոշումներ են ընդունուել: Արդիւնաւէտ չեն կարող համարուել նաեւ այդ իրաւունքի դատական պաշտպանութեան մեխանիզմները: Մասամբ կամ ամբողջութեամբ խախտուած են հաւաքների իրաւունքի 6 ղեկավար սկզբունքները` յօգուտ հաւաքների անցկացման կանխավարկածը, խաղաղ հաւաքներ պաշտպանելու պետութեան պարտականութիւնը, օրինականութիւնը, համաչափութիւնը, լաւ վարչարարությունը եւ խտրականութեան բացառումը: Իշխանութիւնների վարքագիծը շատ դէպքերում հիմք է տալիս պնդելու, որ վերջիններիս կողմից լիարժէք չի գնահատւում հաւաքների ազատութեան կարեւորութիւնը, մասնաւորապէս այն, որ հաւաքների իրաւունքը կարող է ծառայել որպէս միջոց երկրում առկայ խնդիրների լուծման համար: Ա.Յարութիւնեյանը յայտնեց, որ իր յաջորդ զեկոյցը վերաբերելու է Հայաստանում խօսքի ազատութեան վիճակին:
  -   Մարդու իրաւունքներ