Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների նամակը Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանին


Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների նամակը Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանին

  • 27-06-2012 09:16:55   | Հայաստան  |  Հասարակութիւն

Յունիսի 27-ի առաւօտեան Նոր Նորք վարչական շրջանի բնակիչները նամակ են յանձնել Երեւանի քաղաքապետ Տարօն Մարգարեանի անունով. «Մենք` Նոր-Նորքի բնակիչներս, տեղեկանալով, որ վաղը քաղաքապետարանի շէնքի դիմաց որոշ մարդկանց կողմից, ովքեր իրենց յորջորջել են որպէս բնութեան պաշտպաններ եւ զբաղուած են շահարկումներով, նախապատրաստւում են բողոքի ակցիայ ընդդէմ Նանսենի անուան թանգարանի շինարարութեան, որոշեցինք հանդէս գալ նախաձեռնութեամբ եւ ստորագրահաւաք անցկացնել ` ի պաշտպանութիւն թանգարանի կառուցման: մէկ օրուայ ընթացքում մենք`թաղամասի բնակիչներս, հաւաքել ենք հազարից աւելի ստորագրութիւններ, որոնք դեռ շարունակւում են եւ մենք պարբերաբար դա կը ներկայացնենք Ձեզ, որով փաստում ենք, որ համայնքի բնակչութիւնը ոչ միայն ողջունում է նախաձեռնութեան հեղինակներին, այլեւ պատրաստ է հասարակական աջակցութեամբ օժանդակել թանգարանի կառուցման աշխատանքների իրականացմանը: կից ներկայացնում ենք ստորագրող քաղաքացիների անուն-ազգանունները եւ նրանց հեռախօսահամարներըէ: Այս մասին «ՆՏ» -ին յայտնեցին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:
  -   Հասարակութիւն