Էդուարդ Նալբանդեան. «Խաղաղ համաձայնագրի մշակումն անհնարին է առանց ԼՂ մասնակցութեան»
29-06-2012 12:28:31 | Հայաստան | Հարցազրոյցներ
Նախարար Էդուարդ Նալբանդեանի պատասխանը «Արմենպրես» գործակալութեան հարցին,
Հարց: Պարոն նախարար, ի՞նչ հարցեր են քննարկուել Ձեր եւ ԼՂՀ նախագահի միջեւ այսօր կայացած հանդիպմանը:
Պատասխան: Հանդիպման ընթացքում նախագահ Սահակեանին տեղեկացրեցի Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպման մասին: Մտքէր փոխանակեցինք ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման ուղղութեամբ ընթացող բանակցային գործընթացի շուրջ:
Այս մասին «ՆՏ»- յայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից:
Արցախի ղեկավարութեան հետ մշտական խորհդատուութիւններ են անցկացնում նաեւ եռանախագահները: Շուտով, մօտ տասը օրից համանախագահները նորից լինելու են տարածաշրջանում, այդ նպատակով այցելելու են Ստեփանակերտ:
Ես կը ցանակայի եւս մէկ անգամ շեշտել, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցութեան չի կարող լինել հիմնախնդրի կարգաւորում: Յիշեցնեմ նաեւ, որ Կազանում մէկ տարի առաջ տեղի ունեցած գագաթաժողովից առաջ, մենք արդէն հնչեցրել էինք. Հիմնարար սկզբունքները չեն կարող համարուել վերջնականպես համաձայնեցուած առանց Լեռնային Ղարաբաղի հաւանութեան: Իսկ Հիմնարար սկզբունքների համաձայնեցումից յետոյ, խաղաղ համաձայնագրի մշակումն անհնարին է առանց ԼՂ մասնակցութեան: