Տեղի է ունեցել գալա-ճաշկերոյթ ու դրամահաւաք` Տորոնտոյում


Տեղի է ունեցել գալա-ճաշկերոյթ ու դրամահաւաք` Տորոնտոյում

  • 29-06-2012 12:35:41   | Կանադա  |  Հասարակութիւն

Յունիսի 24-ին տեղի է ունեցել «Հայաստան» Հիմնադրամի Տորոնտոյի մասնաճիւղի տարեկան գալա-ճաշկերոյթն ու դրամահաւաքը, որին մասնակցել է Կանադայում ՀՀ դեսպան Արմէն Եգանեանը: Իր բացման խօսքում ՀՀ դեսպանն անդրադարձ կատարեց «Հայաստան» Հիմնադրամի գործունէութեան 20 տարիներին` մասնաւորապէս մատնանշելով Հիմնադրամի Տորոնտոյի մասնաճիւղի արդիւնաւէտ գործունէութեանը: Ներկաները ծանօթացան վերջին 18 ամիսների ընթացքում կատարուած աշխատանքներին: Յատկանշական է, որ Տորոնտոյի մասնաճիւղը հաշուետու ժամանակահատուածում իրականացրել է մօտ 1 մլն ԱՄՆ դոլարի 6 ծրագիր Հայաստանում եւ Արցախում: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, դեսպան Եգանեանը շնորհակալութիւն յայտնեց Հիմնադրամին եւ կանադահայութեանը` կոչ անելով շարունակել հայրենանուէր գործունէութիւնը:
  -   Հասարակութիւն