«Օդնոկլասնիկ»-ը բանսարկութեան ԿԳԲ-ական սոցցանց է


«Օդնոկլասնիկ»-ը բանսարկութեան ԿԳԲ-ական սոցցանց է

  • 29-06-2012 10:50:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայ Արիական Միաբանութեան լրատուական ծառայութիւնը իր վրդովմունքն է յայտնում «Օդնոկլասնիկի» սոցցանցի պատասխանատուների անպատասխանատու վերաբերմունքի եւ Կգբ-ական գործելաոճի համար: Աւելի քան 1 տարի առաջ ՀԱՄ լրատուական կենտրոնը «օդնոկլասնիկիէ սոցցանցում բացել էր ՀԱՄ առաջնորդ Արմէն Աւետիսեանի անունով էջ, որտեղ տեղադրուած են եղել միայն ՀԱՄ առաջնորդի անձնական ու գործնական նկարները, հայ-արիների խորհրդանշաները, քարտէզներ, ինչպէսեւ` Հայ Աստուածների, Հայաստանի բնութեան, հերոսների ու յուշարձանների պատկերներ: Որեւէ գաղափարախօսական գրագրութիւն կամ նիւթերի տեղադրում ՀԱՄ առաջնորդի կամ կայքէջի պատասխանատուների կողմից չի կատարուել Արմէն Աւետիսեանի «օդնոկլասնիկիէ կայքէջում եւ զարմանալի է այս սոցցանցի նման սանձարձակ վերաբերմունքը եւ պատճառաբանութիւնը: Մի քանի անգամ վերոնշեալ կայքէջը անջատել-միացնելուց յետոյ (բողոքները եղան մեր կողմից), այժմ այս ռուսաստանեան սոցցանցի պատասխանատուները Կգբ-ական մեթոդներով` ստոր բանսարկութեամբ փակեցին ՀԱՄ առաջնորդի կայքէջը` յայտնելով, թէ իրենց կանոններով արգելւում է սոցիալական, ռասայական, ազգային կամ կրօնական թշնամութեան եւ պատերազմի քարոզը եւ նման անհեթեթութիւններ, որպիսիք երբեւիցէ չեն արծարծուել ՀԱՄ առաջնորդի կամ նրա կայքէջի պատասխանատուների կողմից: Ընդհակառակը` շատ ադրբեջանցիներ, թուրքեր եւ այլազգիներ միշտ փորձել են վիրաւորական տողեր թողնել ՀԱՄ առաջնորդի կայքէջում, որոնք միշտ արհամարհուել են ու մաքրուել: Եւ յիշեցնենք «օդնոկլասնիկիէ պատասխանատուներին, որ բացի իրենց թուարկած եւ մեզ վերագրուած անհեթեթութիւններից, որոնք հէնց իրենց կողմից են քարոզւում ծածուկ ու նպատակայնօրէն, այսինքն` պատուիրուած (եւ դրանք էլ պատուիրել են մեր կայքէջի փակումը), քարոզւում են նաեւ պոռնկութիւն, անբարոյ այլ մերժելի երեւոյթներ եւ այլն: ՀԱՄ լրատուական կենտրոնը զարմացած ու զայրացած է ռուսաստանեան այս սոցցանցի նման գործելաոճից եւ իր բողոքն է յայտնում այդ առիթով` կոչ անելով բոլոր հայ-արիականներին ու մեր հետեւորդներին` բօյկօտել «օդնոկլասնիկիէ սոցցանցը: Ինչ մնում է «սոցիալական, ռասայական, ազգային կամ կրօնական թշնամութեան եւ պատերազմի քարոզը եւ նման անհեթեթութիւններ…» ձեւակերպումներին, ապա պէտք է յիշեցնենք, որ Հայաստանում նման բան չկայ, իսկ Հայ Արիական Միաբանութիւնը ունի սեփական կայք (www.hayary.org), որտեղ հայերէն, ռուսերէն ու անգլերէն լեզուներով հայ ազգային գաղափարներ, հաւատ ու պատմութիւն է քարոզում, ինչպէսեւ` ներկայացնում է հայութեան եւ Հայաստանի առօրեան, միջազգային խնդիրները: Իսկ ահա Հայաստանում եւ այլուր Ռուսաստանը իր մեծապետական կարգերն է փորձում հաստատել, ռուսաց լեզուի իրաւունքները անկախ երկրների պետական լեզուի կարգավիճակին հասցնել եւ այլ նման բանէր: Եւ Ռուսաստանում նացիզմն ու հիտլերիզմը, ֆաշիզմն ու ռասիզմը, շովինիզմն ու վելիկոռուսիզմը խեղդում են այլազգիներին, ի հարկէ դա գաղտնի իրագործելով սքինհեդական կամ ազգայնամոլական խեղկատակների միջոցով: Եւ կարիք չկայ մեզ մեղադրել մի բանում, որը գոյութիւն չունի մեզ եւ ընդհանրապէս Հայաստանի համար, բայց Ռուսաստանի ու մեծապետական այլ երկրների գոյատեւման միակ միջոցն է: Հ.Գ. –Ի դէպ, մեր ուշադրութիւնը անմիջապէս գրաւեց մի հանգամանք. այն է` սոցցանցի «գաղափարական» պատասխանները տալիս է տեխնիկական աջակցութեան ծառայութիւնը: ՀԱՄ-ը գործում է մի շարք յայտնի սոցցանցերում, անգամ յօդուածներով եւ առ այսօր որեւէ խնդիր չի ծագել: Հայ Արիական Միաբանութեան լրատուական կենտրոն 29.06.2012թ.
  -   Մամլո հաղորդագրություն