Զինամթերք` շէնքի տանիքում (ՏԵՍԱՆԻՒԹ)


Զինամթերք` շէնքի տանիքում (ՏԵՍԱՆԻՒԹ)

  • 03-07-2012 11:24:26   | Հայաստան  |  Հասարակութիւն



Յուլիսի 3-ին, ժամը 9.30-ի սահմաններում, ոստիկանութեան Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացուել, որ Պարոնեան 20 հասցէում գտնուող շէնքի տանիքում շինարարական աշխատանքներ կատարողները զինամթերք են գտել: Մեկնած օպերատիւ խումբը նշուած վայրում յայտնաբերել է տարբեր տեսակի զինամթերք, որն առգրաւուել եւ ուղարկուել է փորձաքննութեան: Դէպքի վայրում այժմ աշխատում է ոստիկանութեան օպերատիւ-քննչական խումբը: ՀՀ ոստիկանութեան ՀԿԼ վարչութիւնից յայտնում են, որ հանգամանքները պարզւում են: Տեսանիւթը` News.am կայքէջից
  -   Հասարակութիւն