Գաֆէսճէան արուեստի կենտրոնը հրաւիրում է «Արուեստի ընտանիք»ընտանեկան խաղ-մրցաշարին


Գաֆէսճէան արուեստի կենտրոնը հրաւիրում է «Արուեստի ընտանիք»ընտանեկան խաղ-մրցաշարին

  • 03-07-2012 17:45:19   | Հայաստան  |  Հասարակութիւն

Իւրաքանչիւր մրցութային օրուայ համար նախատեսուած է նուազագոյնը 3 անդամից բաղկացած 3-4 ընտանիք (մասնակից երեխաների տարիքը 12-ից բարձր): Օրուայ ծրագիրը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում էքսկուրսավարի ուղեկցութեամբ ընտանիքները շրջայց կ'ունենան համապատասխան սրահում եւ կը ծանօթանան ցուցադրութեան մանրամասներին: Երկրորդ մասում կենտրոնի Ստեղծագործական սրահում տեղի կ'ունենայ մրցոյթը: Մասնակիցներին կտրուեն հարցեր, իսկ ճիշտ պատասխանի համար` միաւորներ: Առաւելագոյն միաւորներ վաստակած ընտանիքը, զբաղեցնելով առաջին տեղը, կը ստանայ համապատասխան մրցանակ եւ կ'ապահովի իր մասնակցութիւնը խաղի վերջին փուլում: Երկրորդ եւ երրորդ տեղեր զբաղեցրած մասնակիցները կը ստանան խրախուսական նուէրներ: Մրցաշարի վերջին փուլում յաղթող ընտանիքին սպասւում է մեծ անակնկալ` Գաֆէսճէան արուեստի կենտրոնի Ընտանեկան անդամակցութեան քարտ: «Արուեստի ընտանիք» կրթական ծրագրի առաջին հանդիպումը տեղի կ'ունենայ յուլիսի 7-ին, ժամը 15:00-ին: Մասնակցութիւնն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ: Տեղեկութիւնների եւ գրանցումների համար զանգահարել` +37410 541932/34:
  -   Հասարակութիւն