Հանդիպում ջերմ եւ փոխըմբռնման մթնոլորտումն Հանդիպում ջերմ եւ փոխըմբռնման մթնոլորտում


Հանդիպում ջերմ եւ փոխըմբռնման մթնոլորտումն Հանդիպում ջերմ եւ փոխըմբռնման մթնոլորտում

  • 13-07-2012 11:00:31   |   |  Մամլո հաղորդագրություն

Յուլիսի 12-ին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Յովհաննէս Մանուկեանն այցելեց Վրաստանի նորանշանակ վարչապետ Իւանէ Մերաբիշուիլիին: Հանդիպման ընթացքում կողմերի նախաձեռնութեամբ քննարկուեցին հայ-վրացական յարաբերութիւններին առնչուող մի շարք հրատապ եւ կարեւոր, այդ թւում` երկկողմ տնտեսական համագործակցութեանը, մշակութային շփումների ակտիւացմանը, Վրաստանի հայ համայնքին եւ Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին վերաբերող մի շարք հարցեր: Ինչպէս տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից, հանդիպումն անցաւ ջերմ եւ փոխըմբռնման մթնոլորտում: Ձեռք բերուեց լուծում պահանջող հարցերի շուրջ սերտ համագործակցութեան եւ դրա եղանակների վերաբերեալ պայմանաւորուածութիւն:
  -   Մամլո հաղորդագրություն