Ժողովրդագրական-վիճակագրական տուեալները տեղեկատուական եւ հոգեբանական պատերազմում


Ժողովրդագրական-վիճակագրական տուեալները տեղեկատուական եւ հոգեբանական պատերազմում

  • 18-07-2012 10:23:29   | Հայաստան  |  Յօդուածներ

Արայ Մարջանեան «Նորավանք»ԳԿՀ աւագ փորձագէտ, Հայաստանում ՄԱԿ ԶԾ էներգետիկայի եւ տրանսպորտի գծով ազգային փորձագէտ, տ.գ.թ., աւագ գիտաշխատող Ներկայումս Հարաւային Կովկասն ինտենսիւ տեղեկատուական եւ հոգեբանական պատերազմի թատերաբեմ է: Այն վարւում է թէ՛ տարածաշրջանի բուն երկրների, թէ՛ դրանից դուրս գտնուող տէրութիւնների ու կազմակերպութիւնների կողմից: Այս պատերազմի յատկանշական առանձնայատկութիւնն են ժողովրդագրական վիճակագրական տուեալների համակարգային խեղաթիւրումը եւ խեղաթիւրուած տեղեկատուութեան լայն տարածումը մեդիայ դաշտում: Գրեթէ իւրաքանչիւր օր ադրբեջանական լրատուադաշտում կարդում ենք մեր տարածաշրջանում 110 մլն-ոց պանթուրքական հզօր գոյի (Բուն Թուրքիայ, Ադրբեջանական Հանրապետութիւն, Իրանի «Ադրբեջանցիներ») կամ լսում «10 մլն-անոց հզօր ու անզիջում Ադրբեջանի» մասին: Ադրբեջանական Հանրապետութեան ժողովրդագրութիւնն ըստ պաշտօնական Բաքուի Պաշտօնական Բաքուի ժողովրդագրական վիճակագրութիւնում տեղ գտած զանգուածային զեղծարարութիւններին ու մեքենայութիւններին էին նուիրուած մեր աւելի վաղ ուսումնասիրութիւնները [1-3]: Ներկայացնենք այդ ուսումնասիրութիւնների արդիւնքները: Ադրբեջանական Հանրապետութեան (ԱՀ) բնակչութեան պաշտօնական թուաքանակը (9.1 մլն մարդ 2011թ.) 2.0 մլն-ով գերազանցում է երկրի բնակչութեան իրական թիւը (մօտ 7.0 մլն մարդ 2011թ.): Ադրբեջանի զուտ միգրացիայի (այսինքն` ներգաղթի եւ արտագաղթի տարբերութեան) պաշտօնական Բաքուի գնահատականը տասնեակ անգամներ փոքրացնում է արտագաղթի իրական ծաւալները` գնահատուած հեղինակաւոր միջազգային մի շարք կազմակերպութիւնների կողմից1: Ահ-ից արտերկրում գտնուող էմիգրանտների «բանակիէ գնահատականը կազմում է մօտ 2.0-2.2 մլն մարդ: Սկսած 1996-97թթ.` պաշտօնական վիճակագրութիւնը կոպտօրէն խեղաթիւրում է ԱՀ բնակչութեան տարեկան աճի տուեալները` արհեստականօրէն բարձրացնելով այն առնուազն 1.5-2.0 անգամ` ներկայումս, եւ 3.0-4.0 անգամ` 90-ականների վերջին: Խեղաթիւրւում են ԱՀ բնակչութեան սեռական կազմի պաշտօնական տուեալները, մօտ 0.5 մլն-ով արհեստականօրէն բարձրացւում է իգական սեռի բնակչութեան թուաքանակը: Նման արատաւոր գործելակերպով պաշտօնական Բաքուն ջանում է «կենսաբանօրեն» հիմնաւորել հայր եւ որդի Ալիեւների` մօտ ապագայի «10 մլն-անոց Ադրբեջանի» պատրանքը: Ադրբեջանական Հանրապետութեան բնակչութիւնը 2100թ.` ըստ ՄԱԿ Ժդ-ի Ցաւօք, ԱՀ ժողովրդագրական տուեալների մեքենայութիւնները չեն սահմանափակւում միայն պաշտօնական Բաքուի եւ ադրբեջանական մեդիայ դաշտի գործունէութեամբ: Այսպէս, դրանք իւրօրինակ կերպով «վաւերացւում» են Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան Տնտեսական եւ սոցիալական խորհրդի (UN ESA) Ժողովրդագրական դէպարտամենտի (այսուհետ` ՄԱԿ ԺԴ) ժողովրդագրական տեղեկատուներում (տե՛ս [3], Աղիւսակ 2 եւ ստորեւ): Ցաւալի է, որ ՄԱԿ ԺԴ-ն այս հարցում նոյնիսկ աւելի հեռուն է գնում: Իրօք, անցած տասնամեակի ընթացքում ՄԱԿ ԺԴ-ն իր համացանցային կայքում կանոնաւոր կերպով տեղակայում է աշխարհի երկրների ժողովրդագրական տուեալների միասնական էլեկտրօնային գրադարանը2: Բացի ժողովրդագրական ընդհանուր փաստագրական ու վիճակագրական տեղեկատուութիւնից, այս գրադարանը հնարաւորութիւն է ընձեռում կանխատեսումներ կատարել, օրինակ` տուեալ երկրի կամ երկրների խմբի համար դիտարկել հիմնական ժողովրդագրական ցուցանիշների վարքը` բնակչութեան թուաքանակ, տարիքային կազմ, պտղաբերութիւն (fertility) եւ այլն: Եւ այս ամէնը` մինչեւ 2100 թուականը: Ընդ որում, դիտարկւում են բնակչութեան թուաքանակի «բարձր», «միջին» ու «ցածր» աճի սցենարներ: ՄԱԿ ԺԴ այս գրադարանը շատ մասսայական միջոց է, այն ինտենսիւօրէն օգտագործւում է թէ՛ անհատների, թէ՛ տարատեսակ ազգային ու միջազգային պետական եւ ոչ պետական կառոյցների ու կազմակերպութիւնների կողմից: ՄԱԿ ԺԴ գրադարանի տուեալները լայնօրէն ցիտւում ու քննարկւում են մեդիայ դաշտում (այդ թւում նաեւ հայկական) ու տարբեր հեղինակաւոր, եւ ոչ այնքան, լրատուամիջոցների կողմից: Ին՞չ պատկեր կը տեսնի ՄԱԿ ԺԴ յիշեալ գրադարան այցելած մարդը, օրինակ, եթէ պատուիրի պատկերել Ադրբեջանական Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան բնակչութեան թուի դինամիկան 1950-2100թթ. ժամանակահատուածի համար: Արդիւնքը ներկայացնում ենք նկար 1-ում: Աղբիւրները` http://esa.un.org/unpd/wpp/unpp/panel_population.htm եւ սեփական հաշուարկներ Ինչպէս տեսնում ենք, համաձայն ՄԱԿ ԺԴ մասնագէտների, XXI դարի վերջին ԱՀ բնակչութիւնը բարձր աճի սցենարում կը կազմի 19.4 մլն մարդ, իսկ Հայաստանի համար` 4.0 մլն մարդ (Վրաստանի համար` 4.1 մլն մարդ: Նկար 1-ում պարզութեան համար Վրաստանի ցուցանիշները ներկայացուած չեն): Այսպիսով, ՄԱԿ ԺԴ այս սցենարում ԱՀ բնակչութիւնը 2100թ. աւելի քան երկու անգամ կը գերազանցի ՀՀ եւ ՎՀ բնակչութիւնը միասին վերցրած: Իրադրութիւնը նոյնիսկ աւելի «վատնէ է ցածր աճի սցենարի պարագայում. ԱՀ` 7.0 մլն մարդ, ՀՀ` 1.2 մլն մարդ (ՎՀ` 1.2 մլն մարդ): Այստեղ ԱՀ բնակչութիւնը կը գերազանցի ՀՀ եւ ՎՀ միացեալ բնակչութիւնն արդէն մօտ երեք անգամ: Կրկնենք. բերուած պատկերը հասանելի էր այս էլ մօտ տասը տարի եւ լայնօրէն օգտագործւում էր եւ է մեդիայ դաշտում` առանց որեւէ սթափ վերլուծութեան կամ մեկնաբանութիւնների: Մինչդեռ, դրանք պարզապէս անհրաժեշտ են, քանի որ բերուող պատկերը բազմաթիւ հարցեր է առաջացնում: Առաջին. ՄԱԿ ԺԴ մասնագէտների կողմից առաջարկուած ԱՀ բնակչութեան բարձր աճի սցենարը 2015-2100թթ. ժամանակահատուածի համար ընդհանուր առմամբ գծային է (տե՛ս Նկար 1, կանաչ գիծ): Աւելին, 1950-2100թթ.` գրեթէ մէկ ու կէս դար ժամանակահատուածում, այն 99.78% ճշգրտութեամբ ապրոքսիմացւում է պարզունակ գծային հաւասարումով ու զարմանալիօրէն յիշեցնում է Ադրբեջանի վիճակագրական պետական կոմիտէի (ԱՒՊԿ) կողմից բերուող 1950-2011թթ. համար պաշտօնական տուեալների վարքը (տե՛ս [3], Նկար 7): Կարծում ենք` առկայ են բոլոր հիմքերը պնդելու, որ այստեղ ՄԱԿ ԺԴ փորձագէտները պարզապէս կրկնում են ԱՒՊԿ «մասնագէտներիէ կողմից այս էլ քանի տասնամեակ (1950-2012թթ.) կիրառուող բնակչութեան գծային աճի` իրականութիւնից կտրուած ու պրիմիտիւ մոդելը, անվրդով տարածելով այն ողջ 2015-2100թթ. համար: Երկրորդ. մակ ԺԴ փորձագէտներն օգտագործում են բնակչութեան մասին միայն ԱՒՊԿ պաշտօնական թուերը` առանց դրանց որեւէ քննման կամ մեկնաբանութեան: Մինչդեռ, մեկնաբանութիւններն այստեղ աւելի քան տեղին կը լինէին, գոնէ միայն ԱՀ բնակչութեան թուաքանակի եւ սեռական կազմի հետ կապուած այն աղաղակող խեղաթիւրումների համար, որոնք բնորոշ են թէ՛ ԱՒՊԿ տուեալներին, թէ՛ դրանք կրկնող ՄԱԿ ԺԴ տեղեկագրերին (աւելի մանրամասն տե՛ս [3], Աղիւսակ 2 եւ ստորեւ): Երրորդ. հայաստանի (եւ Վրաստանի) համար ՄԱԿ Ժդ-ի կողմից մինչեւ 1995թ. բերուող բնակչութեան թուաքանակի փաստացի կորն ունի յատկանշական բեկումնային կէտ` 1990թ. շրջակայքում (Նկար 1-ում ընդգծուած է էլիպսով): Իրօք, ԽՍՀՄ փլուզումը, սոցիալ-տնտեսական համակարգի բեկումը, տարածաշրջանային հակամարտութիւնների սկիզբը եւ ինտենսիւ ներ- ու արտատարածաշրջանային միգրացիոն գործընթացներն այդ ժամանակ յանգեցրին Հարաւային Կովկասի բոլոր հանրապետութիւնների ժողովրդագրական իրավիճակի զգալի փոփոխութեան: Սակայն ինչու՞ է այս ամէնն աննկատ Ադրբեջանական Հանրապետութեան բնակչութեան պարագայում: Պատասխանը, որը կը ստանաք ՄԱԿ ԺԴ փորձագէտներից, հետեւեալն է. «որովհետեւ այդպիսին են պաշտօնական տուեալները, որոնք մենք ստանում ենք այս երկրների պաշտօնական վիճակագրական ծառայութիւններիցէ: Ի դէպ, ՄԱԿ ԺԴ փորձագէտները խնամքով հաշուի են առել ՀՀ պետական վիճակագրական ծառայութեան կողմից 2001թ. ՀՀ մարդահամարի արդիւնքներով կատարուած բնակչութեան թուաքանակի հետընթաց վերահաշուարկը` 2002-ից մինչեւ 1990թ. (տե՛ս [3], Նկար 3): Այսպիսով, փաստենք, որ ՄԱԿ ԺԴ փորձագէտներն իրենց գրադարանի միեւնոյն հարթակում, մի կողմից, ՀՀ պարագայում, ամենայն բծախնդրութեամբ հաշուի են առնում ժողովրդագրական վիճակագրական վերահաշուարկը եւ 2001թ. ՀՀ մարդահամարի արդիւնքներով իրականացուած առողջացնող կորեկցիան, միւս կողմից, ԱՀ պարագայում, ամենայն սառնասրտութեամբ կրկնում են 1999թ. եւ 2009թ. մարդահամարների աբսուրդի հասնող պաշտօնական ցուցանիշները: Եւ այս բոլորը առանց որեւէ մեկնաբանութեան կամ բերուող տուեալների արժանահաւատութեան գնահատականների: Բայց ամենազաւեշտալին ու մտահոգիչը ՄԱԿ ԺԴ մոդելներում երկրների միգրացիոն հոսքերի հաշուառումն է, որն իրականացւում է բնակչութեան զուտ միգրացիայի (net migration) ցուցանիշով: 2000-10թթ. ժամանակահատուածների համար ԱՀ զուտ միագրացիան ըստ ՄԱԿ ԺԴ կազմել է մօտ +11 հազար մարդ տարեկան (+110 հազ. մարդ 2000-10թթ.-ի համար): Հետաքրքիր է իմանալ, թէ ինչու: Այստեղ ՄԱԿ ԺԴ փորձագէտներին նոյնիսկ չի օգնի սովորական դարձած պատասխանը. «որովհետեւ այդպիսին են պաշտօնական Բաքուի վիճակագրական տուեալներըէ: Քանի որ պաշտօնական Բաքուի տուեալներն այս հարցում այլ են: Յիշեցնենք, որ համաձայն ԱՒՊԿ մօտեցումների, զուտ միգրացիայի հաշուարկման համար այս երկրում դիտարկւում է միայն մշտական բնակչութեան համար եկած կամ մեկնած մարդկանց քանակը (տե՛ս [3], Գլուխ 2): Ընդ որում, 2000-10թթ. ժամանակահատուածի համար, ըստ պաշտօնական Բաքուի, զուտ միգրացիան կազմել էր -14 հազ. մարդ կամ, միջինացուած` -1.4 հազ. մարդ տարեկան (աւելի մանրամասն տե՛ս [3], Նկար 4): Եւ եթէ ՄԱԿ ԺԴ փորձագէտներն անտեղեակ են Ահ-ից արտերկրում գտնուող մօտ 2.0-2.2 մլն էմիգրանտների բանակի մասին, որը գոյացել էր հիմնականում հէնց այդ ժամանակահատուածում (տե՛ս [3], Գլուխ 2), ապա ինչու՞ են նրանք իրենց մոդելներում խորացնում այս աբսուրդային իրավիճակը` հասցնելով 2000-10թթ.-ի համար ԱՀ զուտ միգրացիայի ցուցանիշը մինչեւ +11 հազ. մարդ տարեկան` այս հարցում առաջ անցնելով նոյնիսկ պաշտօնական Բաքուից: Ու եթէ այս ամէնը զաւեշտալի է, ապա այն, թէ ինչպէս է ՄԱԿ ԺԴ գրադարանը կանխատեսում հարաւկովկասեան երկրների զուտ միգրացիան 2010-2100թթ. համար, արդէն ուղղակի ծիծաղելի է: Ինչու՞ է Ադրբեջանական Հանրապետութեան զուտ միգրացիան ընդունուած զրոյական ողջ 2015-2100թթ. ժամանակահատուածում: Կամ ինչու՞ է Վրաստանից էմիգրացիան աւարտւում 2055 թուականին, եւ ինչու՞ է Հայաստանից այն շարունակւում մինչեւ 2100թ.: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը, պէտք է ենթադրել, գիտի միայն պաշտօնական Բաքուն, այլ ոչ թէ ՄԱԿ ԺԴ փորձագէտները` պաշտօնական Բաքուի հլու կամակատարները: Շտկուած պատկերը Այսպիսով ՄԱԿ ԺԴ յիշեալ գրադարանի հեղինակներին հասցէագրուած մեր հարցերը հետեւեալն են: Առաջին. եթէ ՄԱԿ ԺԴ յիշեալ գրադարանը պէտք է պարզապէս կրկնի երկրների պաշտօնական վիճակագրական տուեալները, ապա ինչու՞ է այն ընդհանրապէս պէտք: Այդ տուեալները հասանալի են հէնց ազգային վիճակագրական ծառայութիւններից, ու դրանք կրկնող եւս մէկ աղբիւրի կարիքը չկա3: Առանց այդ էլ պաշտօնական Բաքուն ողջ համացանցըողողում է ժողովրդագրական վիճակագրական զեղծարարութիւններով` օգտագործելով դրանք վարուող տեղեկատուական ու հոգեբանական պատերազմում: Երկրորդ. եթէ ՄԱԿ ԺԴ յիշեալ գրադարանը կոչուած է անել աւելին, օրինակ` մոդելաւորել երկրների բնակչութեան վարքն ապագայի մեծ ժամանակահատուածների համար, ապա ինչու՞ այդ դէպքում ՄԱԿ ԺԴ փորձագէտները մտահոգուած չեն իրենց մոդելաւորումների արդիւնքների արժանահաւատութեամբ: Չէ՞ որ անհնարին է համարժէք մոդելաւորում իրականացնել, եթէ ելակետային տուեալներն ի սկզբանէ խեղաթիւրուած են: Մոդելաւորումներով զբաղուած քիչ թէ շատ բանիմաց մասնագէտի համար պարզապէս տարրական այբուբեն է այն, որ աշխատանքն այստեղ սկսւում է ելակետային տուեալների արժանահաւատութեան գնահատականներից: Եւ եթէ հնարաւոր չէ այն բարձրացնել սեփական միջոցներով ու ցանկութեամբ, ապա մոդելաւորումների ընթացքում նախ նշւում են սկզբնական անորոշութիւնները, իսկ այնուհետեւ իրականացւում է արդիւնքների դասակարգում` ըստ համեմատելի արժանահաւատութեան: Երրորդ. գիտակցու՞մ են արդեօք ՄԱԿ ԺԴ փորձագէտները, որ արհամարհելով արժանահաւատութեան խնդիրը եւ ելակետային տուեալների հարցում հիմնուելով միայն ազգային վիճակագրական ծառայութիւնների գնահատականների վրայ` նրանք, այսպէս ասած, «ամրագրումէ եւ ուժգնացնում են դրանցում առկայ թէ՛ դրական, թէ՛ բացասական կողմերն ու միտումները: Թերանալով` վատը դարձնել լաւ, իսկ լաւն` աւելի լաւ: Այսպիսի մօտեցումը, պատկերաւոր ասած, ուժեղին դարձնում է ուժեղ, թոյլին` թոյլ, ազնիւին` ազնիւ, իսկ նենգին ու ստախօսին` աւելի նենգ ու ստախօս: Միթէ՞ սա է ՄԱԿ առաքելութիւնը: Քանի որ յոյս չունենք, որ այս խնդիրների կարեւորութիւնը քիչ թէ շատ խելամտօրէն կարճ ժամանակահատուածում կը գիտակցուի ՄԱԿ ԺԴ փորձագէտների կողմից, այստեղ իսկ յանձն ենք առնում շտկել իրավիճակը` Ադրբեջանական Հանրապետութեան պարագայում: Դրա համար նախ եւ առաջ հաշուի ենք առել մինչ 2012թ. Ահ-ում միգրացիայի իրական ծաւալներին, բնակչութեան աճի իրական տեմպին եւ բնակչութեան իրական սեռական ու տարիքային կազմին առնչուող պաշտօնական Բաքուի բոլոր մեքենայութիւնները [1-3]: Բացի այդ, շտկել ենք հարաւկովկասեան հանրապետութիւնների միգրացիոն հոսքերի մասին ՄԱԿ ԺԴ անհեթեթ ենթադրութիւնները 2012-2100թթ. ժամանակահատուածի համար: Արդիւնքը, բերում ենք Նկար 1-ում (կարմիր կորէր): Ինչպէս տեսնում ենք, համաձայն շտկուած արդիւնքների` 2020թ. ԱՀ իրական, de facto բնակչութիւնը կը կազմի մօտ 7.6-8.03 մլն մարդ: 2100թ. ԱՀ բնակչութիւնը «բարձրէ աճի սցենարի դէպքում կը կազմի մօտ 12 մլն մարդ (նկարում` «ահ, շտ. բարձրէ կոր), «միջինէ սցենարի դէպքում` 7 մլն եւ «ցածրէ աճի սցենարի դէպքում` մօտ 3.5 մլն մարդ: Բացի այդ, կատարուած շտկումները յանգեցնում են ԱՀ բնակչութեան կորի 1990-2000թթ. ժամանակահատուածի համար բոլոր հետխորհրդային պետութիւններին բնորոշ վարքին: Եզրափակելով` կը ցանկանայինք կատարել երկու դիտարկում: Երկրի բնակչութեան թուաքանակի հեռահար կանխատեսումների հարցում անթոյլատրելի է պրիմիտիւ, «գծայինէ մոդելների կիրառումը: Այս է վկայում դեռ անցած դարի 2-րդ կէսից բարդ համակարգերի մոդելաւորման համաշխարհային փորձը` սկսած Հռոմի ակումբի «զարգացման սահմաններըէ յայտնի ուսումնասիրութիւնից: Այստեղ սոցիալ-քաղաքական ներքին լարումների, արտաքին ներազդման, տարատեսակ ոչգծային էֆեկտների եւ այսպէս կոչուած` «վայրի քարտերիէ (wild cards) ու «ֆազային անցումներիէ գործօնների հաշուառումը պարզապէս անհրաժեշտութիւն է: Մի շարք երկրների «ֆազային անցմանէ օրինակներ մենք արդէն տեսանք վերջերս (Հարաւսլաւիայ, Սուդան, Վրաստան, Լիբիա, Եգիպտոս, Սիրիա), ու դեռ կտեսնենք4: Բայց, դատելով ամէնից, այս հարցերը միանգամայն դուրս են ՄԱԿ ԺԴ յիշեալ գրադարանը ստեղծած փորձագէտների մտահորիզոնից: Յաջորդը` ՄԱԿ Ժդ-ի կողմից բերուող Ադրբեջանի բնակչութեան մինչեւ 2100թ. կանխատեսումների մեր շտկումներն ամենեւին էլ նպատակ չունեն ստուերել Հայաստանում ներկայումս ձեւաւորուած ժողովրդագրական իրավիճակը, կամ դրա հետեւանքների գնահատման բարդ խնդրի ուսումնասիրման անհրաժեշտութիւնը: Հակառակը, կարծում ենք, որ այս հարցը պահանջում է առանձին, խորացուած եւ համակողմանի ուսումնասիրութիւն, առաւելապէս կենտրոնացած առկայ նեգատիւ միտումների յաղթահարմանն ուղղուած համալիր միջոցառումների մշակմանը: Եզրակացութիւններ Տասնամեակներ ի վեր ԱՀ բնակչութեան «գծային աճիէ պրիմիտիւ մոդելի սերմանումով եւ ժողովրդագրական վիճակագրութիւնում զանգուածային մեքենայութիւնների միջոցով պաշտօնական Բաքուն ջանում է ապացուցել իր հարեւաններին ու սեփական քաղաքացիներին Բաքւում իշխող ռեժիմի «արդիւնաւէտութիւնըէ, «հեռատեսութիւննէ ու «յաջողակութիւնըէ: Պետական մակարդակով զեղծարարութեան վրայ հիմնուած նմանօրինակ գործելակերպը լուրջ հարցականի տակ է դնում այս երկրի` ՄԱԿ Անվտանգութեան խորհրդում գտնուելու հիմնաւորուածութիւնն ու նպատակայարմարութիւնը: ՄԱԿ Ժդ-ի կողմից պաշտօնական Բաքուի մեքենայութիւնները իւրօրինակ կերպով «վաւերացւումէ են ՄԱԿ ժողովրդագրական տեղեկագրերում, ինչպէս նաեւ լայնօրէն տարածւում են ՄԱԿ ԺԴ էլեկտրօնային գրադարանի օգնութեամբ: Նման գործելակերպը ոչ միայն հակասում է ՄԱԿ գործունէութեան բարձր առաքելութեանը, այլեւ չի նպաստում խաղաղութեան ու բարօրութեան հաստատմանը մեր տարածաշրջանում: 1ամն Կենտրոնական հետախուզական վարչութիւն (ԱՄՆ ԿՀՎ, CIA), Միգրացիայի միջազգային կազմակերպութիւն (IOM), Համաշխարհային բանկի Զարգացման հեռանկարների յանձնախումբ: 2 http://esa.un.org/unpd/wpp/unpp/panel_population.htm 3 առաւել եւս, որ դրանք կրկնւում են ՄԱԿ ԺԴ ժողովրդագրական տպագիր տարեգրքերում (UN DYB): 4 այսօր զաւեշտալի է ՄԱԿ ԺԴ գրադարանում տեսնել, օրինակ, Սուդանի բնակչութեան ողորկ ու սիրուն կորերը` ձգուող մինչեւ 2100թ.: Մինչդեռ «ֆազային անցումէ վերապրած Սուդանն այլեւս գոյութիւն չունի. այն տրոհուած է երկու երկրների, որոնք ընկղմուած են հակամարտութիւնների եւ քաոսի մէջ: Աղբիւրներ եւ գրականութիւն Մարջանեան Ա., Ադրբեջանական Հանրապետութեան բնակչութեան 2009թ. մարդահամարի արդիւնքների մասին, 19.12.2011.http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6186&sphrase_id=14684 Մարջանեան Ա., Ադրբեջանական Հանրապետութեան բնակչութեան աճի տեմպի եւ ազգային կազմի մասին, 22.02.2012.http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6319&sphrase_id=14684 Մարջանեան Ա., Ադրբեջանական Հանրապետութեան վիրտուալ վիճակագրութիւնը, Երեւան, «նորավանքէ ԳԿՀ, 2012թ.,http://noravank.am/upload/pdf/Ara%20Marjanyan%20book.pdf «Գլոբուս» վերլուծական հանդէս, թիւ 7, 2012
  -   Յօդուածներ