Սպանուել են պաշտպանութեան նախարարն ու փոխնախարարը


Սպանուել են պաշտպանութեան նախարարն ու փոխնախարարը

  • 18-07-2012 16:57:44   |   |  Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը

Յուլիսի 18-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնուող ազգային անվտանգութեան ծառայութեան շէնքում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով սպանուել են երկրի պաշտպանութեան նախարար Դաուդ Ռաջիհան եւ փոխնախարար Ասսեֆ Շաուկաթը: Վերջինը նաեւ Սիրիայի առաջին տիկնոջ եղբայրն է: Յղում անելով Սիրիայի պետական հեռուստաընկերութեանը` CNN-ը յայտնում է, որ պայթիւնը որոտացել է այն ժամանակ, երբ պաշտպանութեան նախարարն ու փոխնախարարը մասնակցում էին հանդիպման` նախարարների եւ անվտանգութեան ծառայութեան պաշտօնեաների հետ: Պայթիւնի հետեւանքով վիրաւորուել են հանդիպմանը մասնակցող այլ պաշտօնեաներ եւս: Դաուդ Ռաջիհան եւ Ասսեֆ Շաուկաթը Սիրիայում 16 ամիս առաջ սկսուած ապստամբութեան ընթացքում սպանուած ամենաբարձրաստիճան պաշտօնեաներն են: Hetq.am
  -   Ի՞նչ է գրում սփյուռքի մամուլը