Մեկնաբանութիւն ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի հասցէին հնչող մեղադրանքների կապակցութեամբ


Մեկնաբանութիւն ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի հասցէին հնչող մեղադրանքների կապակցութեամբ

  • 20-07-2012 16:35:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Ա. Յովհաննիսեանի մեկնաբանութիւնը վերջին շրջանում ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի հասցէին հնչող մեղադրանքների կապակցութեամբ Վերջին շրջանում մի շարք լրատուամիջոցներով պարբերաբար յայտնուող մեղադրանքները եւ կոչերը, որոնք վերաբերում են ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի գործող նախագահ Գեղամ Յարութիւնեանին եւ ընդհանրապէս այդ կառոյցին, ընդամէնը քաղաքական շահարկումներ են, անառողջ դիրքորոշման արդիւնք: Եթէ կան հասարակական նախաձեռնութիւններ, որոնք ցանկանում են մասնակցել բանակային խնդիրների լուծմանը, ապա լաւագոյն ձեւն այդ աշխատանքներում ներգրաւուելն է: ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի լիազօրութիւնների ժամկէտը լրանալու կապակցութեամբ օրերս տարածուել է համապատասխան յայտարարութիւն յաջորդ ժամկէտի համար խորհրդի նոր կազմի ձեւաւորման վերաբերեալ: ՀԿ-ներին եւ քաղաքացիական հասարակութեանը կոչ ենք անում ակտիւօրէն մասնակցել այդ գործընթացին` համապատասխան կարգով: Յաւելեմ նաեւ, որ հասարակական խորհուրդը բանակ-հասարակութիւն կապի օղակներից միայն մէկն է: Պաշտպանութեան նախարարութիւնը լայնօրէն համագործակցում է հասարակական կազմակերպութիւնների եւ նախաձեռնութիւնների հետ, ունի յատուկ մշակուած ծրագիր, իրականացւում են տարատեսակ միջոցառումներ: Դա իրականացւում է թէ հասարակական խորհրդի հետ համատեղ, թէ առանձին համապատասխան վարչութիւնների կողմից: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ պն տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապի վարչութիւնից:
  -   Մամլո հաղորդագրություն