Նախագահ Սերժ Սարգսեանի շնորհաւորական ուղերձը ԼՂՀ նախագահ Բակոյ Սահակեանին


Նախագահ Սերժ Սարգսեանի շնորհաւորական ուղերձը ԼՂՀ նախագահ Բակոյ Սահակեանին

  • 20-07-2012 16:40:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Սերժ Սարգսեանի շնորհաւորական ուղերձը լղհ նախագահ Բակոյ Սահակեանին, «Յարգելի՛ պարոն Սահակեան, Ջերմօրէն շնորհաւորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահի պաշտօնում վերընտրուելու կապակցութեամբ: Ձեր համոզիչ յաղթանակն ընտրութիւններում վերահաստատումն է Արցախի ժողովրդի պատմական ընտրութեան եւ անշրջելի ընթացքի` դէպի քաղաքական ազատութիւն, ժողովրդավարութիւն եւ ազգային ու համամարդկային արժէքների վրայ հիմնուած հասարակութիւն: Սա Հայաստանի, Արցախի եւ համայն հայութեան ընդհանուր ճանապարհն է: Մենք այն անցել ու անցնում ենք միասին: Ի դէմս Ձեզ` Արցախի ժողովրդին մաղթում եմ առաջընթաց, բարեկեցութիւն եւ առկայ մարտահրաւէրներին դիմակայում: Նաեւ մաղթում եմ խաղաղ երկինք, ինչը մեր բոլոր գալիք յաջողութիւնների գրաւականն է»: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատուութեան միջոցների հետ վարչութիւնից:
  -   Մամլո հաղորդագրություն