Բակոյ Սահակեան.ԼՂՀ նախագահի հինգերորդ ընտրութիւններն արդէն իսկ կայացած իրողութիւն են


Բակոյ Սահակեան.ԼՂՀ նախագահի հինգերորդ ընտրութիւններն արդէն իսկ կայացած իրողութիւն են

  • 23-07-2012 17:05:57   |   |  Մամլո հաղորդագրություն

Aրցախի Հանրապետութեան վերընտրուած Նախագահ Բակոյ Սահակեանի Ու ղ է ր ձ ը 2012թ. յուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրութիւնների կապակցութեամբ. (Ստեփանակերտ, 23 յուլիսի 2012թ.) «Սիրելի հայրենակիցնէր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահի հինգերորդ ընտրութիւններն արդէն իսկ կայացած իրողութիւն են: Այս ընտրութիւնները դարձան մեր ժողովրդի նոր յաղթանակը իրաւական պետութեան կառուցման եւ ազգային իղձերի իրականացման ճանապարհին, նրա բարձր քաղաքացիական կեցուածքի ու իմաստնութեան եւս մէկ դրսեւորումը: Արցախի ժողովուրդը կրկին վերահաստատել է իր հաւատարմութիւնը միջազգային նորմերին ու սկզբունքներին եւ ազատ, անկախ ու արդար պետութիւն կառուցելու ուղու անշրջելիութեանը: Ես խորին երախտագիտութիւն եմ յայտնում Արցախի բոլոր քաղաքացիներին` ընտրութիւններին մասնակցելու համար, նրանց, ովքեր իրենց ձայնը տուել են իմ օգտին` բարձր վստահութիւն յայտնելով ինձ, եւ նրանց, ովքեր պաշտպանել են նախագահի միւս թեկնածուներին: Որպէս Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Նախագահ` ինձ համար չկայ աւելի մեծ ու պարտաւորեցնող ուժ, քան իմ ժողովրդի վստահութիւնը եւ պատասխանատուութիւնը մեր երկրի ապագայի հանդէպ: Եւ մենք պատրաստակամ ենք ու վճռական այդ ապագայի կերտման գործում: Երախտագիտութիւն եմ յայտնում նաեւ միջազգային դիտորդներին, ովքեր հետեւել են այս ընտրութիւնների ընթացքին եւ որակել որպէս միջազգային չափանիշներին համապատասխան, ազատ, արդար ու թափանցիկ ընտրութիւններ: Նրանց կարծիքը, գնահատականներն ու առաջարկութիւնները չափազանց կարեւոր են մեր պետութեան կայացման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար: Այս հինգ տարիների ընթացքում մեր երկրում իրականացուել է մեծածաւալ աշխատանք, սակայն անելիքներն էլ դեռ շատ են: Մենք հետեւողական ենք լինելու առկայ հիմնախնդիրները լուծելու, թերութիւնները վերացնելու, բացթողումները շտկելու գործում: Կարուի հնարաւոր ամէն ինչ պետութեան յետագայ զարգացման ու զօրացման, Պաշտպանութեան բանակի մարտունակութեան ամրապնդման, մեր ժողովրդի կենսամակարդակի շարունակական բարձրացման, Հայաստան-արցախ-սփիւռք եռամիասնութեան ընդլայնման ու խորացման ուղղութեամբ: Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք կը կարողանանք յաջողութեամբ իրականացնել մեր համազգային նպատակներն ու ձգտումները եւ անպայման կ'արձանագրենք նոր յաղթանակներ: Շարունակենք սկսածը` յանուն Արցախի, յանուն մեր ապագայի»: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից:
  -   Մամլո հաղորդագրություն