Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Իտալիա


Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Իտալիա

  • 24-07-2012 14:53:22   | Հայաստան  |  Հասարակութիւն

Յուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Իտալիա: Այցի ընթացքում Նորին Սրբութիւնը հանդիպումներ կ'ունենայ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու իրենց կողմից ստանձնած Մայր Աթոռի տարբեր ծրագրերի ընթացքը: Օգոստոսի 10-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովուապետական այցով կը մեկնի Ռումինիայի հայոց թեմ, որտեղ կը հանդիսապետի Սուչաւայի Հաճկատար Ս. Աստուածածին վանքի վերաօծման արարողութիւնը եւ հիմնադրման 500-ամեակի տօնակատարութիւնները:
  -   Հասարակութիւն