Տիգրան Քոչարեան. Նմանները խայտառակում են լրագրողական դաշտը


Տիգրան Քոչարեան. Նմանները խայտառակում են լրագրողական դաշտը

  • 25-07-2012 12:02:44   | Հայաստան  |  Հասարակութիւն

Յարգելի ֆեյսբուքեան ու արտաֆեյսբուքեան ընկերութիւն: Ուզում եմ տեղեկացնել, որ դատի եմ տուել " Չորրորդ Ինքնիշխանութեանը", աւելի ճիշտ այն իրաւաբանական անձին, ով հրատարակում է այս "թերթը"` "Ֆաշիստն ու փիղը" յօդուածում իմ հասցէին հնչեցրած եւ զրպարտութիւն ու վիրաւորանք պարունակող հայհոյանքների համար: Դաստիարակութիւնս ինձ ուղղակի թոյլ չի տալիս այդ "յօդուածը" այստեղ տեղադրել: Քաղաքական ենթատեկստ մանեկողներ ստիպուած եմ հիասթափեցնել,գործը զուտ լրագրողական ոլորտից է: Իմ համեստ կարծիքով քֆուրախառն յօդուածը եւ նրա յօդուածագիրը ուղղակի իրաւունք չունեն իրենց լրագրող կոչել, իսկ "թերթի" խմբագիրը, որ թոյլ է տալիս այդպիսի փողոցային բովանդակութիւն թոյլատրել, ուղղակի խայտառակում է ոչ միայն իրեն, այլ ամբողջ լրագրողական դաշտը: Եւ դրա համար պէտք է օրէնքով պատժուեն: Յոյսով եմ, որ համապատախան դատական որոշումից յետոյ, շատերի մօտ կ'անէանայ մարդկանց անպատիժ վիրաւորելու ու հայհոյելու "լրագրողական" մոլուցքը: Հ.Գ. Դատական հայցը բաւարարելու դէպքում, ստացուած գումարը կ'ուղարկուի Քարվաճառի գիւղական դպրոցների համար մարզական գոյք ձեռքբերելուն:
  -   Հասարակութիւն