Տիգրան Քոչարեան. Նմանները խայտառակում են լրագրողական դաշտը
25-07-2012 12:02:44 | Հայաստան | Հասարակութիւն
Յարգելի ֆեյսբուքեան ու արտաֆեյսբուքեան ընկերութիւն:
Ուզում եմ տեղեկացնել, որ դատի եմ տուել " Չորրորդ Ինքնիշխանութեանը", աւելի ճիշտ այն իրաւաբանական անձին, ով հրատարակում է այս "թերթը"` "Ֆաշիստն ու փիղը" յօդուածում իմ հասցէին հնչեցրած եւ զրպարտութիւն ու վիրաւորանք պարունակող հայհոյանքների համար:
Դաստիարակութիւնս ինձ ուղղակի թոյլ չի տալիս այդ "յօդուածը" այստեղ տեղադրել:
Քաղաքական ենթատեկստ մանեկողներ ստիպուած եմ հիասթափեցնել,գործը զուտ լրագրողական ոլորտից է: Իմ համեստ կարծիքով քֆուրախառն յօդուածը եւ նրա յօդուածագիրը ուղղակի իրաւունք չունեն իրենց լրագրող կոչել, իսկ "թերթի" խմբագիրը, որ թոյլ է տալիս այդպիսի փողոցային բովանդակութիւն թոյլատրել, ուղղակի խայտառակում է ոչ միայն իրեն, այլ ամբողջ լրագրողական դաշտը: Եւ դրա համար պէտք է օրէնքով պատժուեն:
Յոյսով եմ, որ համապատախան դատական որոշումից յետոյ, շատերի մօտ կ'անէանայ մարդկանց անպատիժ վիրաւորելու ու հայհոյելու "լրագրողական" մոլուցքը:
Հ.Գ. Դատական հայցը բաւարարելու դէպքում, ստացուած գումարը կ'ուղարկուի Քարվաճառի գիւղական դպրոցների համար մարզական գոյք ձեռքբերելուն: