Սեւանայ լճի պարագայում չնախատեսուած, բայց արդէն գրանցուած դրական արդիւնքը միանշանակ ուրախանալու հիմքեր չի կարող երաշխաւորել


Սեւանայ լճի պարագայում չնախատեսուած, բայց արդէն գրանցուած դրական արդիւնքը միանշանակ ուրախանալու հիմքեր չի կարող երաշխաւորել

  • 25-07-2012 12:36:23   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեւանայ լճի ջրի մակարդակի բարձրացումը Հայաստանի եւ հայերի մէջ միանշանակ հոգեբանական զգացումներ դեռ չի ձեւաւորել: Թէեւ 1981թ.-ից ի վեր, երբ աւարտուեց եւ շահագործման յանձնուեց տարեկան 250 մլն խմ հզօրութեամբ Արփա-Սեւան ջրատարը, լաւատեսութեան ձեւաւորման առարկայական հիմնաւորումն արդէն համարւում էր կայացած փաստ: Սակայն իրական կեանքը շատ արագ սկսեց վերախմբագրել գրեթէ բացարձակի հասնող բարի սպասելիքները: Այսպէս, Արփա-Սեւանի ջրերի մատակարարման արդիւնքում 1981-1990 թթ. լճի մակարդակն աւելացաւ 0,9 մետրօվ: Սակայն 1990-ականների էներգետիկ ճգնաժամի տարիներին այն կրկին անկում արձանագրեց: Ջրի մակարդակը իջաւ 1,5 մետրօվ: 2003թ. Սեւանին դոնոր դարձաւ տարեկան 165 մլն խմ հզօրութեամբ Որոտան-Արփայ ջրուղին: Դրանից յետոյ նախատեսւում էր, որ լճի մակարդակը իւրաքանչիւր տարի պէտք է աւելանայ 12 սմ-ով: Սակայն համաձայն ՀՀ Ջպպկ-ի աշխատակիցների վերջերս կայացած մի պաշտօնական քննարկման ժամանակ հրապարակած տուեալների` 2001-ից ի վեր Սեւանայ լճի մակարդակն աւելացել է չնախատեսուած չափով` 3,81մետրօվ, այն դէպքում, երբ այդ ցուցանիշը պէտք է լինէր 2,7 մետր: Այսինքն` սխալ հաշուարկ: Թէկուզ դրական ելքով, բայց, անշուշտ, գործի ներկայացման համար տխուր փաստարկ է: Չէ՞ որ, եթէ հանգամանքներն են թելադրում վերջնական արդիւնքները եւ ոչ թէ տեսական կամ գիտական հիմնաւորումները, ուրեմն, կաղում է գործի մասնագիտական կողմը: Օրինակ, նոյնիսկ, օգուտը գերնպատակ ընդունող գործարար միջավայրում մասնագիտական առումով վատ է ընկալւում այն գործարարը, որին ուրախացնում է սպասուածից աւելի մեծ շահոյթը, թէկուզ եւ դրական, բայց չկանխատեսուած արդիւնքը: Գուցէ հէնց այդ պատճառով «հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կ'արինէ Դանիէլեանը համարում է, որ «Սեւանը գտնւում է առողջացման վիճակում, սակայն դեռ լճում ընթացող դրական շարժը կամ դրական փորձը հնարաւոր չէ ներկայացնել, քանի որ այն գտնւում է վտանգաւոր անցումային փուլում»: Ըստ նրա, եթէ լճի կենտրոնական հատուածներում առողջացման երեւոյթները յստակ արձանագրելի են, ապա նոյնը չի կարելի ասել առափնեայ հատուածների մասին: Իսկ առափնեայ հատուածներում նոյնիսկ անզէն աչքով տեսանելի են այն բազում հիմնախնդիրները, որոնք առաջացել են լճի բարձրացման նախատեսուած մակարդակը 1,11 մ-ով «գերազանցելու» հետեւանքով` լրիւ կամ մասամբ ջրի տակ մնացած չապամոնտաժուած կ'առոյցնէր, տեխնիկական կամ կենցաղային ծագման աղբ, մեծաքանակ ծառեր եւ նոյնիսկ պոմպեր, խողովակաշարեր եւ այլն: Ի դէպ, ՀՀ բնապահպանութեան նախարարութեան կողմից առաջարկուող եւ այսօր դեռ քննարկման փուլում գտնուող «2013-2022 թթ Սեւանայ լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարութեան որոշման նախագծում նշւում է, որ ջրերի մակարդակի «մինչեւ 1903,5 բարձրացման դէպքում շուրջ 4000 հեկտար անտառներ կը յայտնուեն ջրի տակ, որի հետեւանքով կ'առաջանան այնպիսի էկոլոգիական հիմնախնդիրներ, որոնք լուծելու համար կը պահանջուի մի քանի փուլերից բաղկացած երկարամեայ գործընթաց»: Օրինակ, համաձայն այդ ծրագրի նախատեսուած է, որ առաջին փուլի համար ժամկէտ է սահմանւում 2013-2022 թթ, որի ընթացքում «դրական էկոլոգիական հաւասարակշռութիւնը» կուերականգնուի ընդամէնը 27 տոկոսով: Այսպիսով, Սեւանայ լճի պարագայում չնախատեսուած, բայց արդէն գրանցուած դրական արդիւնքը միանշանակ ուրախանալու հիմքեր չի կարող երաշխաւորել: Սեւանից ջրառի ծաւալը 170 մլն-ից 320 մլն. խմ հասցնելու` ՀՀ կառավարութեան նախաձեռնութիւնն այլեւս օրէնքի ուժ է ստացել: Սեւանը մեր կեանքի այն կողմն է, որտեղ չի կարող լինել դիմութիւն-ընդդիմութիւն: Արարատեան դաշտում կենարար հեղուկին սպասող գիւղատնտեսական հողերը չջրելը նշանակում է բերք ու բարիքից կամաւոր հրաժարուել: Այս դէպքում գուցէ փոխզիջումային տարբերակը ՀՀ նախագահին առընթեր Սեւանի հիմնախնդիրների յանձնաժողովի առաջարկութիւնն է, այս տարի ստեղծուած իրավիճակից դուրս գալու համար Սեւանայ լճից 280 մլն խմ ջրառ կատարելու մասին: Բացառութեան կարգով: Միայն այս տարի, բայց ոչ ընդհանրապէս: Համաձայն Ջրային պաշարների պետական կոմիտէի աշխատակիցների հրապարակած տուեալների` ընթացիկ տարուայ առաջին կիսամեակում Արփայից Սեւան է լցուել 62 մլն խմ ջուր: Եթէ հաշուարկային այս ելակէտը վերցնենք, ուրեմն ջրատարից Սեւանը այս տարի կը ստանայ 120-125 մլն խմ ջուր: Իսկ նոր օրէնքը հնարաւորութիւն է տալու լճից ջրառի ծաւալը դարձնել 320 մլն խմ: Այս պարզ թուաբանութիւնը ցոյց է տալիս, որ գեղամայ գեղեցկուհու համար այսօր ֆիքսուած դրական հաշուեկշիռը կախուած կը լինի 200 մլն խմ պակասող ջուր ստանալուց: Այս պարզ հաշուարկն իսկ յուշում է, որ նոր օրէնքը Սեւանին կրկին կը կանգնեցնի գոյաբանական դժուար լուծելի խնդրի առջեւ: Կամ էլ այն կիրառուելու է միայն ծայրայեղ բնակլիմայական անբարենպաստ իրավիճակներում եւ ոչ ամէն տարի: Հակառակ պարագայում Սեւանի հիմնախնդիրը երկրի ու ժողովրդի առջեւ կը ծառանայ աննախադէպ վերջնագրով: «Փաստինֆո»լրատուական գործակալութիւն
  -   Մամլո հաղորդագրություն