IFC-ն օժանդակել է Հայաստանի մասնաւոր սեկտորի զարգացմանը
25-07-2012 15:25:51 | Հայաստան | Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Երեւան, Հայաստան, յուլիսի 25, 2012թ. Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն օժանդակել է Հայաստանում մասնաւոր սեկտորի զարգացմանն ներդնելով ռեկորդային 80 մլն. ԱՄՆ դոլար նախորդ ֆինանսական տարուայ ընթացքում, միաժամանակ տրամադրելով խորհրդատուական ծառայութիւններ տեղական ընկերութիւններին մի շարք ոլորտներում` ներառեալ էներգաարդիւնաւէտութեան եւ սննդի անվտանգութեան ոլորտները:
IFC-ն ներդրումներ է կատարել 6 ծրագրում, որոնք օգնել են տեղական բանկերին ընդլայնել վարկաւորումը փոքր ձեռնարկութիւնների եւ գիւղատնտեսական ընկերութիւնների համար, որոնք հանդիսանում են տնտեսութեան շարժիչ ուժը: IFC-ի կողմից իրականացուող այլ ծրագրերը կենտրոնացել են աշխատատեղերի ստեղծման, կլիմայի փոփոխութեան դէմ պայքարի, ինչպէս նաեւ տեղական ընկերութիւնների մուտքը միջազգային շուկաներ օժանդակելու հարցերին:
“Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք աւելացրել ենք Հայաստանին տրամադրուող օժանդակութիւնը` գլոբալ տնտեսական ճգնաժամի հետեւանքները թեթեւացնելու նպատակով”,- ասել է Թոմաս Լիւբեքը` IFC Հարաւային Կովկասի տարածաշրջանի տնօրէնը: “մենք կը շարունակենք օժանդակել փոքր եւ միջին ձեռնարկութիւններին` խթանելով էներգախնայողութիւնը եւ օգնելով բանկերին լուծել եւրոպական ֆինանսական շուկաների վրայ տնտեսական անորոշութեան ազդեցութեան խնդիրը”:
IFC-ի 2012 ֆինանսական տարուայ Հայաստանեան գործունէութեան հիմնական արդիւնքները յունիսի 30-ի դրութեամբ.
• IFC-ն տրամադրել է 30 մլն. ԱՄՆ դոլարի ֆինանսաւորում ACBA-Credit Agricole բանկին` ագրոբիզնեսին եւ միկրոֆինանսաւորմանը օժանդակելու համար գիւղական տարածքներում, ընդլայնելով ֆինանսների հասանելիութիւնը եւ աւելացնելով աշխատատեղերը:
• IFC-ի ֆինանսաւորումն օգնել է Հայաստան Byblos բանկին բարձրացնել բնակարանային շինարարութեան ֆինանսաւորման հասանելիութիւնը, եւ օժանդակում է Հայաստանի էներգախնայողութեանն ուղղուած առաջին վարկաւորման փաթեթներին, որոնք առաջարկուել են տեղական բանկի կողմից` օգնելով խնայել էներգիան եւ նուազեցնել ջերմոցային գազի արտանետումները:
• IFC-ի 15 միլիոն դոլար կազմող ֆինանսաւորումը HSBC Armenia բանկին, այդ թւում մօտ 4 միլիոն ԱՄՆ դոլար IFC-կանադայի Կլիմայի փոփոխութեան ծրագրից, օգնում է բանկին օժանդակել կայուն էներգետիկան եւ տրամադրել փոխառութիւններ փոքր ու միջին ձեռնարկութիւններին, որոնք հետաքրքրուած են ներդրումներ անել էներգախնայող տեխնոլոգիաների մէջ, նպաստելով ռեսուրսների արդիւնաւէտ օգտագործմանը:
• IFC-ն տրամադրում է նաեւ խորհրդատուական օժանդակութիւն գործընկեր-բանկերին` վերականգնուող էներգիայի եւ էներգախնայողութեան ֆինանսական գործիքներ նախագծելու համար Հայաստանի Կայուն էներգիայի ֆինանսաւորման ծրագրի միջոցով, քաջալերելով նաեւ բանկերին ընդունել բնապահպանական եւ սոցիալական միջազգային ստանդարտները եւ նպաստել ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը:
• Տեղական բանկերին IFC-ի տրամադրել է մօտ 30 մլն. ԱՄՆ դոլարի ֆինանսական երաշխիքներ առեւտրի ոլորտում, օժանդակելով տեղական ընկերութիւնների արտաքին առեւտրին առնչուող գործարքներին:
• IFC-ն շարունակել է օժանդակել Լիդիան Ինտեռնեյշնըլ/Lydian International/` ոսկու հանքաարդիւնաբերական ընկերութեանը, ուղղուած աշխատատեղերի ստեղծմանը եւ նպաստելու Հայաստանի տնտեսական աճին:
• IFC-ն Հայաստանի Ներդրումային միջավայրի բարեփոխումների ծրագրով աջակցում է կառավարութեանը բարեփոխել տեսչական ստուգումների համակարգը, օգնել գործարարներին խնայել ժամանակն ու միջոցները, միեւնոյն ժամանակ աւելի արդիւնաւէտ դարձնելով տեսչական ստուգումների համակարգը:
• IFC-ն մեկնարկել է Հայաստանի Սննդի անվտանգութեան բարելաւման ծրագիրը` աջակցելու հայաստանի սննդամթերք արտադրող ընկերութիւններ մուտքը նոր շուկաներ, բարձրացնելու սննդի անվտանգութեան խնդիրների վերաբերեալ իրազեկութեան մակարդակը:
IFC-ի մասին
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատութիւնն է, որի ուշադրութիւնն ուղղուած է բացառապէս մասնաւոր հատուածին: Մենք օգնում ենք զարգացող երկրներին ապահովել կայուն զարգացում, տրամադրելով ֆինանսաւորում, մատուցելով խորհրդատուական ծառայութիւններ գործարարներին ու կառավարութիւններին, եւ մոբիլիզացնելով կապիտալ միջազգային ֆինանսական շուկաներում: 2012 ֆինանսական տարում` օգնել ենք մասնաւոր հատուածին օգտագործել իրենց ներուժը ստեղծելու աշխատատեղեր, խթանել ենք նորարարութիւնը եւ աջակցել աշխարհի առաւել հրատապ զարգացման մարտահրաւէրների լուծմանը, հասցնելով մեր ներդրումները ռեկորդային շուրջ 20 միլիարդ ԱՄՆ դոլարի: Լրացուցիչ տեղեկութիւնների համար այցելէք www. ifc.org
Մնացէք մեզ հետ
www.facebook.com/IFCwbg