Մայիսի 9-ին Ստեփանակերտում եւ Շուշիում կազմակերպուել են
տօնական միջոցառումներ Յաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանութեան բանակի
եւ Շուշիի ազատագրման օրուայ առթիւ
Մայիսի 9-ին Ստեփանակերտում եւ Շուշիում կազմակերպուել են
տօնական միջոցառումներ Յաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանութեան բանակի
եւ Շուշիի ազատագրման օրուայ առթիւ
10-05-2010 17:40:00 | Հայաստան | Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի
հանրապետութեան նախագահ Բակո Սահակեանը մայիսի 9-ին Ստեփանակերտ եւ
Շուշի քաղաքներում մասնակցել է Յաղթանակի տոնի, ԼՂՀ Պաշտպանութեան
բանակի եւ Շուշիի ազատագրման օրուայ առթիւ կազմակերպուած տօնական
միջոցառումներին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի եւ ԼՂՀ երկրորդ նախագահ
Արկադի Ղուկասեանի հետ միասին Բ.Սահակեանն այցելել է Ստեփանակերտի
յհուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ
զոհվածների յիշատակը հավերժացնող յուշարձանին եւ Արցախեան
ազատամարտի նահատակների շիրիմներին:
Այնուհետեւ նա այցելել է Շուշի, որտեղ ծաղկեպսակներ են դրուել
տանկ-յուշարձանի պատուանդանին եւ զորավար Վազգէն Սարգսեյանի
յուշարձանին: Բ.Սահակեանը ներկայ է գտնուել Շուշիում ԼՂՀ ՊԲ սպայական
կազմի համար կառուցոուած շէնքի բնակարանամուտի հանդիսաւոր
արարողութեանը:
Ըստ ԼՂՀ-ի նախագահի աշխատակազմի Տեղեկատուութեան գլխաւոր
վարչութեան հաղորդագրութեան, նոյն օրը Բ.Սահակեանը մասնակցել է
նաեւ Եռատոնի կապակցութեամբ Ստեփանակերտի մարզադաշտում
կազմակերպուած հանդիսաւոր միջոցառմանը եւ հանդէս եկել ելոյթով:
Տօնական միջոցառումներին մասնակցում էին նաեւ Հայաստանի
Հանրապետութեան կառավարական պատուիրակութիւնը` Ազգային ժողովի
նախագահ Հովիկ Աբրահամեանի գլխաւորութեամբ, Սփիւռքի
ներկայացուցիչներ, արտերկրից ժամանած հիւրեր: