Ըստ Տիգրան Թորոսեանի, վատ ընտրութիւնների պատճառներից էն մարդկային գործօնը եւ բազմակուսակցական քաղաքական համակարգի անառողջ վիճակը


Ըստ Տիգրան Թորոսեանի, վատ ընտրութիւնների պատճառներից էն մարդկային գործօնը եւ բազմակուսակցական քաղաքական համակարգի անառողջ վիճակը

  • 23-03-2011 20:00:21   | Հայաստան  |  Քաղաքական
Մարտի 23-ին Ազգային ժողովը, եռօրեայ քննարկումների արդիւնքում, աւարտեց քաղաքական կոալիցիայի եւ «ՀՅԴ» խմբակցութեան հեղինակած ՀՀ ընտրական օրէնսգրքի այլընտրանքային օրինագծերի քննարկումը: Աժ-ն քուէարկութեամբ որպէս հիմք կ'ընդունի դրանցից առաւել ձայներ ստացածը: «Ի հարկէ նաեւ պարզ է` որը կը մնայ, բայց այսպիսի քննարկումը լաւ առիթ է համեմատութեան մէջ դնելու երկու նախագծերը»,- դեռեւս նախօրէին յայտարարել էր դաշնակցական, ԱԺ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Արմէն Ռուստամեանը: «Բնական եմ համարում, որ մեր նախագիծն է անցնելու, որ մենք կարողանանք նաեւ այս քննարկումների արդիւնքում աւելի բարեփոխուած տեսք տալ. դեռեւս առաջինից երկրորդ ընթերցում բաւականին նոր առաջարկութիւններ կլինէն»,-ասաց ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Գալուստ Սահակեանը` միաժամանակ նշելով. «Մենք ունենք կոնկրէտ, կարծրացած սկզբունքներ, Հյդ-ն` իրենը»: Քաղաքական մեծամասնութեան ներկայացուցիչը նշեց նաեւ, թէ ինքն աւելի կարեւորում է այն, որ Հյդ-ի նախաձեռնած ընտրական իրաւունքի շարժման միջոցով հնարաւոր լինի հասարակութեան մէջ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ «իւրաքանչիւր ընտրող իր ընտրական իրաւունքի տէրը դառնա»: Նա նաեւ բնական համարեց այն, որ «ինչպիսի կանխատեսումներ էլ փորձես անել` միեւնոյն է Ընտրական օրէնսգիրքն այդքան կատարեալ չի էլ կարողանալու լինել»: «ՀՅԴ» խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը` անդրադառնալով կոալիցիայի նախագծին, նշեց, որ արուած բոլոր առաջարկութիւնները` չնայած հսկայական ծաւալին, կարելի պայմանականօրէն դասել երկու մասի: Ըստ նրա, մի մասը` կապուած հիմնադրամների գումարների ծախսման, գովազդային պաստառների, գովազդի սակագների, դիտորդների իրաւունքների հետ, «փոշի է, եւ ոչ մի էական նշանակութիւն չունի»: «Կ'ունենար միայն մի դէպքում, եթէ հիմնական փոփոխութիւններ արուէին: Հիմնական միայն մէկ փոփոխութիւն կայ` յանձնաժողովների ձեւաւորման նոր խառը կարգն է, որն ուղղուած է միայն մէկ նպատակի` պատասխանատուութիւնն ամբողջութեամբ կամ առնուազն զգալի մասով թողնել քաղաքական ուժերի վրայ, ամբողջութեամբ զրկելով նրանց որեւէ կոնտրոլի, ազդեցութեան, մոնիտորինգի լծակներից»,-ասաց նա: Ըստ նրա, կամ բոլոր մակարդակի ընտրական յանձնաժողովները պէտք է ձեւաւորուէն կուսակցութիւնների առաջադրմամբ, կամ ամբողջութեամբ` «այսպէս կոչուած, մասնագէտներից»: Վերջինների կապակցութեամբ էլ նշուեց. «Իսկ այդ մասնագէտներին մենք Հայաստանի բոլոր ատեաններում տեսել ենք ու շարունակում ենք տեսնել, ու ցնցուած ենք նրանց աշխատանքից, եւ ժողովուրդն էլ` ցնցուած, արտագաղթում է»: Անկախ պատգամաւոր Վիկտոր Դալլաքեանը Դաշնակցութեան օրինագիծը համարեց «որպէս ընտրութիւնները ազատ եւ անկախ անցկացնելու կանխաւարկածով մշակուած օրինագիծ» եւ «ռադիկալ», իսկ կոալիցիայի ներկայացրած օրինագիծը` «կոնսերվատիւ, որը թողնում է որոշակի սողանցքներ ազատ եւ արդար ընտրութիւններ չանցկացնելու համար»: Միեւնոյն ժամանակ նա ընդգծեց, որ ազատ եւ արդար ընտրութիւններ անցկացնելու համար Ըօ-ն անհրաժեշտ, բայց ոչ բաւարար պայման է: «Էս կարծում եմ, որ Հայաստանի նման ժողովրդավարութեան ցածր մակարդակ ունեցող երկրներում անհրաժեշտ է քաղաքական կամք»,-ասաց նա: Անկախ պատգամաւոր, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսեանն էլ նշեց, որ կոալիցիայի ներկայացրած փոփոխութիւնների ճնշող մասը տեխնիկական էն, որոնց զգալի մասը կարելի է ընդունել, եւ դա բարելաւում կը լինի, սակայն դա չի բերի որակապես նոր ընտրութիւնների անցկացմանը: Ինչ վերաբերում է ՀՅԴ -ի հեղինակած օրինագծին, ապա այստեղ կայ «շահեկանօրէն այլ վիճակ», թէկուզ այն պատճառով, որ հեղինակները ձեւակերպել էն ընտրական համակարգում առկայ խնդիրները եւ փորձել էն տալ լուծումներ, որոնց մի մասի հետ կարելի է համաձայնել, մի մասի հետ` ոչ: Տ.Թորոսեանը եւս համաձայնեց այն պնդման հետ, որ, իսկապէս, վատ օրէնսգրքով էլ կարելի է անցկացնել լաւ ընտրութիւններ: Ըստ նրա, «խնդիրը, որը մեզ կանգնեցնում է վատ ընտրութիւնների փաստի առաջ, գտնւում է երկու հարթութիւնում»` մարդկային գործօն եւ Հայաստանի բազմակուսակցական քաղաքական համակարգի «լուրջ անառողջ» վիճակ: Տ.Թորոսեանի համոզմամբ, ցաւօք, այդ համակարգի առողջացման ուղղութեամբ «աշխատանք գործնականում նկատելի չէ»:
  -   Քաղաքական