Մարտի 22-ին Մոսկուայում կայացաւ «Գործարար Միջավայրը Հայաստանում» խորագրով սեմինար


Մարտի 22-ին Մոսկուայում կայացաւ «Գործարար Միջավայրը Հայաստանում» խորագրով սեմինար

  • 23-03-2011 12:41:12   | Ռուսաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ ԱԳ նախարարութեան, ճապոնական արտաքին առեւտրի աջակցութեան կազմակերպութեան (JETRO) եւ հայկական զարգացման գործակալութեան (ADA) աջակցութեամբ մարտի 22-ին Մոսկուայում կայացաւ «Գործարար Միջավայրը Հայաստանում» խորագրով սեմինար: Սեմինարին մասնակցում էին Ռդ-ում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ Կարէն Ասոյեանը, ինչպէս նաեւ ADA-ի ներդրումների հարցերով տնօրէն Նատալիայ Արծրունին եւ «Ձեռնարկութիւնների ինկուբատոր» հիմնադրամի տնօրէն Բագրատ Ենգիբարեանը: Սեմինարի ընթացքում ընթերցուեց ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդեանի ուղերձը, որում ԱԳ նախարարը իր ցաւակցութիւնն էր յայտնում ճապոնական ժողովրդին բնական աղէտների ողբերգական հետեւանքների կապակցութեամբ: Իր ուղերձում Էդուարդ Նալբանդեանն ընդգծեց սեմինարի կարեւորութիւնը հայ-ճապոնական առեւտրատնտեսական համագործակցութեան յետագայ զարգացման գործում, ինչին կ'աջակցի անցեալ տարի Ճապոնիայում բացուած ՀՀ դեսպանութիւնը: Սեմինարի ընթացքում ներկայացուեցին Հայաստանի տնտեսական կեանքի առանձնայատկութիւնները, ինչպէս նաեւ պատասխանէր տրուեցին ճապոնական ընկերութիւնների ներկայացուցիչների հարցերին:
  -   Տնտեսութիւն