Հանրային խորհրդում քննարկուեցին Երեւանի մի շարք հիմնախնդիրներ


Հանրային խորհրդում քննարկուեցին Երեւանի մի շարք հիմնախնդիրներ

  • 22-03-2011 23:00:40   | Հայաստան  |  Հասարակութիւն
Որքան շուտ Երեւանում սանմաքրման, բժշկութեան, տրանսպորտային եւ այլ համակարգեր յանձնուէն մասնաւոր հատուածին, այնքան շուտ խնդիրները կը ստանան իրենց լուծումը: Այս մասին Երեւանի խնդիրներին նուիրուած Հանրային խորհրդի մարտի 22-ի նիստում նշել է Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանը։ «Իսկ այն ոլորտները, որոնք բիզնէս տրամաբանութիւն չունեն, քաղաքապետարանը կը վերցնի իր վրա, օրինակ` քաղաքի կանաչապատումը»,- նշել է քաղաքապետը։ Հանրային խորհրդի նախագահ Վազգէն Մանուկեանն իր հերթին առաջարկել է ընդունել օրինագիծ, որով երեւանցիները կը կարողանան հանրաքուէի միջոցով իրենց կարծիքը յայտնել մայրաքաղաքում տեղի ունեցող կամ կատարուելիք կարեւորագոյն միջոցառումների մասին: ՀԽ անդամ, բնապահպան Կարինէ Դանիէլեանն առաջարկել է մշակել Երեւանի էկոլոգիական պաշտպանութիւնն ապահովող գործողութիւնների համալիր ծրագիր։ Նա յատկապէս կարեւոր է համարել, որպէսզի վերանայուէն Երեւանի գլխաւոր յատակագիծն ու գօտիաւորման նախագիծը, ինչպէս նաեւ ընդլայնուէն ու խտացուէն կանաչ տարածքները։ Կ.Դանիէլեանի այն դիտարկման կապակցութեամբ, թէ Երեւանում ստեղծուել է էկոլոգիական անբարենպաստ իրավիճակ, քաղաքապետը հաւաստիացրել է, որ կանաչապատ գօտիներում որեւէ շինարարութիւն չի թոյլատրուելու, հակառակը` լայնամասշտաբ աշխատանքներ էն տարուելու դրանք աւելացնելու ուղղութեամբ: ՀԽ անդամ Խոսրով Յարութիւնեանն էլ առաջարկել է մշակել ներքաղաքային տրանսպորտի արդիականացման, ուղեւորներին քաղաքակիրթ սպասարկելու ժամանակակից տրանսպորտային համակարգի ձեւաւորման համալիր ծրագիր:ՀԽ անդամը առաջարկել է նաեւ լուրջ ուշադրութիւն դարձնել էլեկտրական տրանսպորտի զարգացման խնդրին, որը թէեւ ծախսատար է, սակայն արդարացուած է, քանի որ կը լուծի նաեւ էկոլոգիական խնդիրը։ Հարցի կապակցութեամբ քաղաքապետն ընդգծել է, որ խնդրի լուծումը տրանսպորտային կառավարումը հնարաւորինս արագ մասնաւոր հատուածին յանձնելն է: Նա նշել է, որ ներկայումս մշակւում է տրանսպորտային համակարգի զարգացման հայեցակարգ: Քաղաքապետարանը նախատեսում է հնարաւորինս արագ երթուղային տաքսիների փոխարէն գործարկել աւտոբուսներ, երթուղային տաքսիների կառավարիչներին առաջարկուել է նման տարբերակ, եւ եթէ այն չընդունուի վերջիններիս կողմից, ապա քաղաքապետարանը կը գտնի այլ լուծումներ: Քննարկման փուլում է նաեւ տրանսպորտի միասնական վճարման համակարգի ստեղծման հարցը, ըստ դրա, ուղեւորները կը վճարեն իւրաքանչիւր կիլոմետրի համար: Ուսանողների, ծերերի, սոցիալապէս անապահով խաւերի համար նախատեսւում էն զեղչեր։
  -   Հասարակութիւն