Դաւիթ Յարութիւնեանը տեսանելի բարեփոխումներ է ակնկալում, մասնաւորապէս, հասարակական կարգի պահպանման մէջ ընդգրկուած ոստիկանների աշխատանքում


Դաւիթ Յարութիւնեանը տեսանելի բարեփոխումներ է ակնկալում, մասնաւորապէս, հասարակական կարգի պահպանման մէջ ընդգրկուած ոստիկանների աշխատանքում

  • 22-03-2011 20:35:06   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ոստիկանութեան լայնածաւալ բարեփոխումների ծրագիրը վերջերս տուել է իր լրջագոյն արդիւնքը՝ բարելաւուել էն Անձնագրային եւ վիզաների վարչութեան աշխատանքները։ Մարտի 22-ին, Ազգային ժողովի պատգամաւորների յայտարարութիւնների ժամին, այս մասին յայտարարեց Պետական-իրաւական հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ Դաւիթ Յարութիւնեանը։ Նա կարեւորեց այն, որ աննախադէպ կրճատուել էն քաղաքացիների սպասարկման ժամկէտները, ստեղծուել է ինտերնետային պորտալ, որը հնարաւորութիւն է տալիս քաղաքացիութիւն կամ կացութեան կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց ինտերնետ համակարգով հետեւել իրենց դիմումի ընթացքին։ Կարեւորուեց նաեւ հեռախօսային պորտալի ստեղծումը, ինչը հնարաւորութիւն է տալիս հայերէն, անգլերէն եւ ռուսերէն լեզուներով ստանալ օրէնսդրութեան, ինչպէս նաեւ խնդիրների հնարաւոր լուծումների վերաբերեալ ցանկացած տեղեկատուութիւն։ Ստեղծուած թէժ գծի շնորհիւ, պատգամաւորի գնահատմամբ, միայն վերջին տարուայ ընթացքում 30-ից աւելի ծառայողական քննութիւններ էն իրականացուել։ Որպէս ոստիկանութեան այս ոլորտում կատարուած բարեփոխումների տեսանելի արդիւնք Դ.Յարութիւնեանը յիշատակեց Երեւանի Նոր Նորքի բաժանմունքում քաղաքացիների սպասարկման եւրոպական որակի ներդրումը: Ընթացիկ տարում քաղաքացիների սպասարկման ժամանակակից մեթոդները տարածում կգտնէն նաեւ մի շարք այլ շրջաններում։ Դ.Յարութիւնեանը ողջունեց «այս լուրջ բարեփոխումը» եւ յայտարարեց, որ ակնկալում է հանրութեան համար նմանատիպ տեսանելի բարեփոխումներ նաեւ ոստիկանութեան միւս ոլորտներում, եւ յատկապէս ՝ հասարակական կարգի պահպանման մէջ ընդգրկուած ոստիկանների աշխատանքում։
  -   Հասարակութիւն