Բնակարանում յայտնաբերուել է դիակ


Բնակարանում յայտնաբերուել է դիակ

  • 22-03-2011 12:07:27   | Հայաստան  |  Հասարակութիւն
Մարտի 21-ին` ժամը 19.18-ին, ահազանգ է ստացուել, որ Երեւան քաղաքի Զաքեան փողոցի 1-ին նրբանցքի, 1-ին շէնքի թիւ 11 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախօսի զանգերին եւ անհրաժեշտ է փրկարարների օգնութիւնը: Դէպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչութեան յատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիւ խումբը: Հարազատների ներկայութեամբ փրկարարների կողմից բացուել է բնակարանի դուռը: Բնակարանում յայտնաբերուել է 1933թ.-ին ծնուած Ասեայ Մելիքեանի դին եւ յանձնուել իրաւապահ մարմիններին:
  -   Հասարակութիւն